Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նոր իրավիճակ՝ Պոլսո պատրիարքի աթոռի շուրջ. Աթեշյանը չի փոխանցում պատրիարքական կալվածքը

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թեև նախորդ ամիս վերջապես հրաժարական տվեց՝ կոչ անելով համախմբվել և պատրաստվել պատրիարքի ընտրություններին, սակայն մինչև այս պահը հրաժարականի դիմումը գրավոր չի ներկայացրել և չի դատարկել նաև իր գրասենյակը:

Հիշեցնենք, որ իր հրաժարականի դիմումում Արամ սրբազանը նշել էր. «Մեր կոչն է համախմ­բուիլ Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր շուրջ եւ ջանք ու ե­ռանդ չխնա­յել՝ ժամ ա­ռաջ մեր Աթո­ռի նոր գա­հա­կա­լը ող­ջու­նե­լու ճանապարհին։ Ի­րեն այժ­մէն կը մաղ­թենք բարի գա­լուստ, յա­ջո­ղու­թիւն, ուժ եւ կարողութիւն՝ ի պայ­ծա­ռու­թիւն եւ յանսասանու­թիւն մեր դա­րա­ւոր Պատրիարքա­կան Աթոռին»:

Հիշեցնենք, որ  Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ փոխանորդի պաշտոնից։ Մարտի 15-ին տեղապահի ընտրությունից հետո Արամ սրբազանը, տեսնելով, որ տեղապահ ընտրվել է Գարեգին Բեքչյանը,  ներկայացնում է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, ըստ որի՝ տեղապահի ընտրություններն անօրինական են։ Թեև Գարեգին Բեքչյանն է ստանձնել տեղապահի պարտավորությունները և պատրիարքի ընտրությունները կազմակերպելու գործընթացը:

Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չորեքշաբթի առավոտյան  ժողով է տեղի ունեցել, որտեղ ներկայացվել է աշխատանքային ծրագիր: Նրա խոսքով՝ մինչև այս պահը Արամ սրբազանը չի հրաժարվել իր՝ փոխանորդի կոչումից: «Մինչև այս պահը նա չի հրաժարվել փոխանորդի իր կոչումից, ավելին՝ ներկա չէր այդ ժողովին, տեղապահն էր Գարեգին Բեքչյանը, իսկ ժողովի ատենապետը՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Հիմա պետք է պահանջենք, որ նա այլևս հրաժարվի իր կոչումից»,- ասաց Բագրատ Էստուկյանը: Ավելին՝ Արամ Աթեշյանը չի փոխանցում նաև պատրիարքական կալվածքը:

«Այդ փոխանցումը պետք է ժամ առաջ նա արդեն արած լիներ, բայց դեռ չի արել: Պատճառն այն է, որ հավանաբար Արամը չլուծած հաշիվներ ունի և հիմա պետք է այնպես դասավորի, որ ըստ այդմ հանձնի: Ինքն էլ գիտի, որ այսպես չի կարող շարունակել: Պետք է դասավորի»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ տեղեկատվություն այս առումով իրեն հայտնի չէ, քանի որ եկեղեցին շատ խստապահ է, խիստ գաղտնի է պահում բոլոր այդ անցուդարձերը:

Նա նշեց, որ համայնքը  սպասողական վիճակում է, կա մի փոքր անհամբերություն, որովհետև հիմա պատրիարքարանը տեղապահի գլխավորությամբ լռություն է պահպանում և որևէ  հստակ բացատրություն հանրությանը չի փոխանցում:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Արամ Աթեշյանի կապը Թուրքիայի իշխանության հետ շարունակվո՞ւմ է սերտ մնալ, Բագրատ Էստուկյանը նշեց. «Արամ Աթեշյանի փոխանորդության օրոք եկեղեցու մեջ նույնիսկ ոստիկաններ կային՝ իբրև Արամ Աթեշյանի թիկնապահ, նրանք պետական ոստիկաններ էին, պետության մարդիկ, ոնց որ ձեր տան մեջ ոստիկան լինի, երբ տան անդամներն էին ամուսինդ, երեխաներդ, ու մեկ էլ ոստիկան, որ քեզ պետք է պաշտպանի տանը՝ ումի՞ց: Եվ այս անբարո երևույթը տարիներ շարունակ եղել է պատրիարքարանում»:

Հատկապես հասարակության մեջ, Բագրատ Էստուկյանի խոսքով, Արամ Աթեշյանը մեկուսացած է, երես չունի մարդամեջ դուրս գալու:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքի առաջիկա ընտրություններին Արամ սրբազանը նույնպես որպես թեկնածու կմասնակցի: Բագրատ Էստուկյանը կարծում է, որ նա չունի հնարավորություն առաջիկա ընտրություններին պատրիարք ընտրվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում