Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թալան՝ կառավարության բարձր հովանու ներքո. ինչպես փրկվել «կարկուտից»

Ազգային ժողովում կառավարության հերթական ծրագրի քննարկման ժամանակ բավականին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ներկայացվել են ու կներկայացվեն հանրությանը:

Ընդհանուր զարգացումների մեջ առանձնահատուկ հետաքրքիր էր գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի հարցադրում-խնդրանքը հանրապետության վարչապետին, և ոչ պակաս հետաքրքիր էր վերջինիս պատասխանը:

«Յոթ գյուղ կարկուտի հետևանքով ամբողջովին զրկվել է բերքից: Եթե չօգնենք, հաստատ սրանց կեսը կհեռանան ՌԴ: Բանկերն այն վիճակին են հասցրել մեր գյուղացուն, որ էլ իրար վկա էլ չկա, որ կանգնեն, որ նորից նոր վարկ վերցնեն: Սաղ գյուղն իրար վկա է: Էդ վկան էլ նոր ենք իմացել, որ մեկը մյուսին պետք է երաշխավորի, որ բանկը փող տա: Գյուղերում արդեն վկա չունենք, փող չունենք, կարկուտն էլ ավիրեց, թուրքից բեթար է: Թուրքի դեմ կարողանում ենք պայքարել, կարկուտի դեմ չենք կարողանում: Պետք է օգնենք ժողովրդին: Ամեն տարի այդ նույն գյուղերը նույն աղետի մեջ են: Այդքան փող չտանք իզուր տեղը ժողովրդին, իզուր տեղը մարդիկ բերք չստանան: Թող գյուղնախարարն էլ մեկ-մեկ գա մեր գյուղեր, իր աչքով տեսնի, թե չէ մեկ ասում է՝ կարող է վարկերը սառեցնենք, կարող է տանք, կարող է՝ ոչ, ժողովուրդը չի դիմանա, կմեռնեն»:

Փաստորեն Հանրապետական կուսակցության գեներալ պատգամավորը, դիմելով հանրապետության վարչապետին, իր տիրապետած բառամթերքի շարադրմամբ հայտարարում է, որ բանկերը թալանում են գյուղացուն: Գյուղացին վարկ է վերցնում բանկից, կարկուտի և բնական աղետների պատճառով բերք չի ստանում, ու դա կրկնվում է ամեն տարի կառավարության բարձր հովանում ներքո:

Նա առաջարկում է, որ գյուղնախարարը այցելի գյուղ և իր աչքով տեսնի այն, ինչ ինքն է ասում: Հատկապես, որ նախարարը հստակ չի ասում՝ աղետի ենթարկված գյուղացիների կողմից վերցված վարկերի մարումները սառեցվելո՞ւ են, թե՞ ոչ: «Նման շարունակության դեպքում ժողովուրդն այլևս չի դիմանա»,- ասում է հանրապետական պատգամավորը: Ավելի հստակ ու պարզ ասել հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է վարչապետին. «Շուտով կհայտարարենք այն օժանդակությունը, որ տալու ենք գյուղացիներին: Կարծում եմ, որ մեր կողմից արվելիք առաջարկությունները ընդունելի կլինեն նրանց համար: Ինչ վերաբերում է աղետների դեմ պայքարին, այս պահին մենք իրականացնում ենք պիլոտային ծրագիր, հակակարկտային համակարգը ուզում ենք անցկացնել հրթիռայինի, որի ՕԳԳ-ն ավելի բարձր է: Եթե դա լինի արդյունավետ, ապա 12 մլն դոլար ներդնելով՝ կփակենք հանրապետության ամբողջ ռիսկային գոտիները: Այդ դեպքում մենք սկզբունքորեն կվերացնենք կախվածությունը աղետներից և կհեշտացնենք գյուղացու կյանքը:

Տարբեր հաշվարկներով՝ տարեկան աղետների թվերը ավելի մեծ են, քան 12 մլն դոլարը: Բացի դրանից, մենք ուզում ենք գյուղոլորտում ներդնել ցանցային համակարգ: Ավելին՝ կաթիլային համակարգ, ինտենսիվ այգի, լիզինգային գյուղտեխնիկայի դրանց անցնող գյուղացու վարկային տոկոսի գերիշխող մասը ֆինանսավորելու է կառավարությունը: Լիզինգի՝ 9-ից 7%-ը, կաթիլայինի 10-ից 8%-ը կֆինանսավորի կառավարությունը: Դա կարվի երկու տարի շարունակ, մինչև երրորդ տարում բերք լինի: Յուրաքանչյուր գյուղացու համար հստակ լինելու են ռեցեպտներ, թե ինքը ոնց պետք է անի, ինչպես մշակի: Գյուղնախարարության մասնագետները երեք տարի ուղեկցելու են գյուղացուն, մինչև ինքը կանցնի արդյունավետ համակարգի»:

Վարչապետը գրեթե ամբողջությամբ շարադրել է կառավարության գյուղատնտեսությանը վերաբերող ծրագիրը: Խոսելով օժանդակության մասին՝ նա լռում է ապահովագրական համակարգի ներդրման հարցում՝ չնայած կառավարության ծրագրում այդ մասին նշվում է, որ պիլոտային ծրագիր է իրականացվելու:

Հանուն արդարության նշենք, որ վերջին 6-7 տարիներին կառավարությունները ԿԲ-ի հետ մշակում են այդ պիլոտային ծրագիրը, մի քանի անգամ էլ հայտարարվել է դրա սկսելու մասին: Ընդամենը այդքանը: Վարչապետի խոսքից պարզ է դառնում նաև, որ գյուղատնտեսության կրած տարեկան 40-ից մինչև 100 մլն դոլարի և ավելի վնասները հնարավոր էր չեզոքացնել ընդամենը 12 մլն դոլարով, ինչը, սակայն, այդքան տարիների ընթացքում այդպես էլ չի արվել: Հիմա կարվի, թե ոչ՝ դժվար է ասել:

Վարչապետը իրեն բնորոշ համառությամբ շարունակում է խոսել ինտենսիվ այգիների հիմնադրման ու այդ դեպքում կառավարության աջակցության մասին: Քանի որ Հայաստանում չկա, ապա ինտենսիվ այգի հիմնելու համար թզուկաճ ծառերը պետք է ներկրվեն դրսից: Մեկ ծառի գինը միջինում կազմում է 8-10 եվրո: Մեկ հա նման այգի հիմնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 1200-1500 ծառ՝ 10000-12000 դոլար, հավելած շուրջ 20 հազար դոլար էլ հակակարկտային համակարգի արժեքը: 30 հազար դոլար մեկ հա-ի համար Հայաստանում քանի՞ գյուղացի կարող է ներդնել: Կամ՝ ո՞ր բանկը կհամաձայնի 30 հազար դոլար առանց գրավի վարկ տալ գյուղացուն 1 հա այգի հիմնելու համար:

Հետևաբար կա՛մ վարչապետին են թյուրիմացության մեջ գցել, կա՛մ ինքն է միտումնավոր մարդկանց խաբում: «Գյուղնախարարության մասնագետները երեք տարի ուղեկցելու են գյուղացուն»,- հայտարարում է վարչապետը:

Նախարարությունները նրա համար են, որ մշակեն ու կյանքի կոչեն ոլորտային քաղաքականությունը: Նախարարությունում խորհրդատու մասնագետներ չկան, որքան էլ աշխատակիցների կեսից ավելին պարապ են: Դրանք շատ փոքր թվով կային ԳԱՄԿ-երում, որոնք վարչապետի հրահանգով լուծարվել են: Եվ անհասկանալի է, թե ինչ հաշվարկներից ելնելով է վարչապետը նման բարձր ամբիոններից որևէ հիմնավորում չունեցող հայտարարություններ անում:

Մյուս կողմից էլ՝ եթե 800 մլն դոլարի ներդրման հայտարարություն է արել ու երկու-երեք ամսից հայտարարում է, որ դրա գրեթե կեսն արդեն արված է, այդ պարագայում հակակարկտային ցանցը կամ ինտենսիվ այգին ի՞նչ է, որ չանի: Հատկապես՝ որ ոնց էլ լինի, այդ ընթացքում մի քանի փողատեր մի քանի հա նման այգի կհիմնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում