Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

«Անակնկալներ»՝ ԱԺ-ում. Վարդան Ղուկասյանը չի ենթարկվել «Ծառուկյան» խմբակցության պահանջին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է . «Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին, իշխող կուսակցությունը, կարծես թե, գոհ էր մնացել արդյունքից և որոշել էր իր ձևով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի և ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ:

«Ժողովուրդ»-ի աչքից, սակայն չեն վրիպել քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»:

«Ծառուկյան» և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սակայն պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդել է, որ դեմ է քվեարկել: Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ. «Էտ մուտիլովշիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, որ մոտեցել եմ, ասել եմ ու բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետև ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփականությունը չի ունենում»:

Միայն թե նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որևէ ուղղում չկար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում