Քուվեյթը Կատարին է փոխանցել արաբական երկրների պահանջների ցուցակը՝ հարաբերությունների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ այդ ցուցակում ներառված է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակումը և Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը։
Կատարը նաև պետք է անհապաղ փակի Թուրքիայի ռազմաբազան և դադարեցնի նրա հետ ռազմական համագործակցությունը։ Բացի այդ, Կատարից պահանջվում է փոխհատուցում վճարել, որի չափը չի նշվում։
Բոլոր պահանջների կատարման համար 10 օր է տրվել։