Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Այսօր Փախստականների միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականին հունիսի 20-ն ընդունվել է որպես Փախստականների միջազգային օր: Տարիներ շարունակ տարբեր երկրներ ունեցել են փախստականներին նվիրված իրենց հիշարժան օրերը: Ամենաճանաչվածներից մեկը համարվում էր մի շարք երկրներում հունիսի 20-ին նշվող աֆրիկացի փախստականների օրը: 2000 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան, ցույց տալով իր զորակցությունը Աֆրիկային, որտեղ մեծ թվով փախստականներ կային, միաձայն որոշում ընդունեց հունիսի 20-ն ամեն տարի որպես Փախստականների միջազգային օր նշելու մասին:

Այս օրը այն փաստի հաստատումն է, որ Երկրի վրա պատերազմները չեն դադարում: Դրանց հետևանքով տարեցտարի ավելանում է փախստականների, տեղահանվածների թիվը: 2016 թվականի վերջի տվյալներով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մտահոգության շրջանակում հայտնվել է 65 մլն անձ: Նրանք և’ փախստականներ են, և’ ապաստան հայցողներ, ինչպես նաև ներքին տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձինք: Այս 65 մլն ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ թիվն է, որ գրանցվել է: 2009 թվականին այս թիվը եղել է 30 մլն, 2012 թվականին` 45 մլն: Մեծ թվով ապաստան հայցող քաղաքացիները եղել են Սիրիայից, 2012 թվականից սկսած Սիրիայում գրանցվել է 12 մլն տեղահանված անձ: Մյուս երկրները, որտեղից մեծ թվով մարդիկ են տեղահանվել, Աֆղանստանն է, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը: Մեծ թվով փախստականներ ընդունած երկրներն են` Թուրքիան, Պակիստանը, Լիբանանը: Մասնագետները նշում են, որ տեղահանվածներից յուրաքանչյուր երկրորդ անձը երեխա է:

Սիրիական պատերազմի հետևանքով տեղահանվածների է ընդունել նաև Հայաստանը: Պատերազմի բռնկվելուց ի վեր, Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի: Հայաստանում նրանց նկատմամբ չի տարվում որպես փախստականների քաղաքականություն: Սիրիահայերի համար հնարավորինս պարզեցվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը, արդյունքում մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիություն:

ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ընդգծում է, որ աշխարհում, բռնությունն ամեն օր ստիպում է հարյուրավոր մարդկանց փախչել սեփական տներից, այս պայմաններում առավել կարևորվում է միջազգային հանրության ցուցաբերած աջակցությունը: Այդ նպատակով 2016 թվականի հունիսի 20-ին ՄԱԿ-ը կյանքի կոչեց Փախստականների կողքին (#WithRefugees) նախաձեռնությունը: Այս նախաձեռնությամբ կոչ է արվում տարբեր երկրների կառավարություններին համակարգված ջանք գործադրել փախստականներին աջակցելու համար: Կոչ է արվում երկրներին փախստականների համար ապահովել բնակության անվտանգ վայր, կրթություն ստանալու, աշխատելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում