Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի արաբական երկրներից առաջինը սահմանում է ծխախոտային արտադրանքի և էներգետիկ ըմպելիքների նկատմամբ 100 տոկոսանոց ակցիզներ։ Ինչ վերաբերվում է գազավորված ըմպելքներին՝ դրանց նկատմամբ կսահմանվի 50 տոկոսանոց ակցիզ։ Այս մասին գրում է Arabian Business պարբերականը։
Ակցիզները կներդրվեն հունիսի 10-ից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄԷ-ն ակցիզային հարկ կսահմանի նույն տեսակի ապրանքների նկատմամբ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակից։
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրները պայմանավորվել են նաև համատեղ ԱԱՀ սահմանելու շուրջ, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում այն կսահմանվի հաջորդ տարվա հունվարից։