Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Նախ կանգնեցրու արտագաղթը. հակադարձում Սերժ Սարգսյանի «չհաշվարկված» հայտարարությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միգրացիայի հարցերում մասնագիտացած փորձագետ Ռուբեն Եգանյանը:

– Պարոն Եգանյան, Սերժ Սարգսյանը ԱԺ վեցերորդ գումարման անդրանիկ նիստին նշեց, որ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի։ Որքանո՞վ է առհասարակ սա իրատեսական արտագաղթի նման տեմպերի պայմաններում:

– Պետք է հարցնեք նրան, ով նման հաշվարկ է արել: Ինձ համար՝ որպես մ13ասնագետի, հասկանալի չէ։ Դա ենթադրում է, որ եթե նման բան ես ուզել, ուրեմն մենք պետք է ունենանք այդ ժամանակահատվածում ավելի քան 1 մլն մարդու վերադարձ։ Ուրիշ ձևով դա չենք կարող անել։

– Խորհրդային տարիներին՝ 1947 թվականին տեղի է ունեցել մեծ հայրենադարձություն։ Հիմա հնարավո՞ր է նման ծրագիր իրականացնել և մեկ մլն հայերի վերադարձ ապահովել։

– Նախ նշեմ, որ այդ տարիներին, տարբեր հաշվարկներով, հայրենադարձությունը եղել է 250-300 հազար, և դա արվել է մի ահռելի երկրի միջոցներով։ Հիմա ես նման բան չեմ պատկերացնում, մարդիկ գնացել են կամավոր, գնացել են՝ ամեն մեկը որոշակի հանգամանքներից ելնելով։ Ինչ-որ մեկի վերադարձն ակնկալելուց կամ ենթադրելուց առաջ նախ պետք է հասնել նրան, որ քո երկրից չհեռանան, իսկ արտագաղթը շարունակվում է։ Ընդ որում, դատելով ամեն ինչից՝ աճող ցուցանիշներով է շարունակվում արտահոսքը։ Նախ՝ կանգնեցրու արտահոսքը, նոր մտածիր, թե ոնց անես, որ մարդիկ հետ գան։ Մարդիկ հո պատահական չեն գնացել, իրենց կապրիզի համար չեն գնացել։ Բոլորին հայտնի են երկրից գնալու պատճառները՝ դրանք տնտեսական են, սոցիալական են, քաղաքական։ Այո, եթե դու կարողանաս արմատական, հեղափոխական բեկում կատարել մեր կյանքում, որ մեր կյանքը տնտեսական առումով դառնա բարգավաճող, սոցիալական առումով՝ արդարացի և նորմալ, քաղաքական առումով՝ առանց վտանգների, բարոյահոգեբանական առումով նորմալանա, դրանով կամաց-կամաց կհասնես նրան, որ դադարի արտահոսքը։ Ներհոսքի մասին մտածելու, ենթադրելու համար այնքան պետք է երկիրդ բարգավաճի, որ էստեղի կյանքը երկու անգամ ավելի լավը լինի դրսում ապրողների կյանքից, երկրորդ՝ պետք է լինի 100 տոկոսանոց վստահություն, որ դա ժամանակավոր երևույթ չէ, որ դա տևական, հաստատուն երևույթ է, որպեսզի հետո մարդը մտածի վերադառնալու մասին։ Մարդը մի սխալ արել է՝ գնացել է երկրից, մի կերպ այնտեղ հարմարվել է, որ քանդի իր հարմարվածը և 100 տոկոսանոց վստահություն ունենալով հետ գա։

– Մենք գիտենք նաև, որ անգամ 1947 թվականին, երբ հայրենադարձության համար գործի դրվեցին հսկա երկրի միջոցները, եկածներից շատերը հետո խոր հիասթափություն ապրեցին։ Ստացվում է, որ հիմա մեզ հրամցվողը ոչ ճիշտ հաշվարկների վրա՞ է հիմնված, կամ պարզապես խոստումնե՞ր են, որոնց իրականացման հիմքերը չկան։

– Միգրացիոն երևույթները համակարգային երևույթներ են, որոնց պատճառները պայմանավորված են մեր կյանքի բոլոր դրսևորումներով։ Ուրեմն, եթե դու ակնկալում ես նման բան, պետք է քո մեջ գտնես ուժ, եռանդ մեր կյանքն արմատապես փոխելու, գլխիվայր շուռ տալու համար։ Ես չեմ տեսնում դրա ոչ հնարավորությունը, ոչ էլ, ամենակարևորը, ցանկությունը։ Ոչ մեկը ոչ մի բան փոխելու ցանկություն չունի։ Նրանք, որոնք հասել են որոշակի տնտեսական, քաղաքական դիրքի, որոշակի կապիտալ են ձեռք բերել, դրանից հրաժարվելու ոչ մի ցանկություն կամ միտում չունեն։ Իսկ առանց դրա ոչինչ չի լինի։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է մարդը լրջորեն նման բան հայտարարել։ Նման հայտարարություն ես լսել եմ իմ կյանքի սկզբնական շրջանում, երբ գիտեինք, որ 1980 թվականին լինելու է կոմունիզմ։ Խրուշչովը այդ հայտարարությունն արեց, հետո իրեն հանեցին գցեցին դուրս։ Ես չեմ պատկերացնում, չեմ հասկանում, թե ով է դա գրել ու հրամցրել իրեն, և նա ի լուր ողջ աշխարհի նման հայտարարություն է անում։

– Նաև տեսակետ է հնչում, որ 2040 թվականին շատ հնարավոր է՝ այդ կուսակցությունը և այդ լիդերը չեն լինի, ուստի կարելի է նման ականջ շոյող խոստումներ տալ։

– Ես էլ, որպես հայ, կուզենայի, որ երկիրը բարգավաճեր, որ մարդիկ այստեղից չգնային, այստեղ իրենց եկամուտն ու արժանավայել կյանքն ունենային։ Կուզենայի հայերի թիվը Հայաստանում ավելանար, կուզենայի՝ ծնունդների թիվն ավելի լիներ։ Ցանկանալը մի բան է, դրան հասնելը՝ այլ բան։ Յուրաքանչյուր ժողովրդագրական փոփոխություն ահռելի ֆինանսական ռեսուրսների ներդրում է։ Արդեն 30-40 տարի է՝ Եվրոպան փորձում է ծնելիությունը ոչ թե բարձրացնել, այլ գոնե պահպանել կանխարգելել ծնելիության նվազումը, ահռելի միջոցներ են դրա վրա ծախսվում, և հաջողությունները շատ հարաբերական են։ Որոշ երկրներում որոշ հաջողություններ կան, որոշներում չկան: Շարունակվում է ծնելիության նվազումը, օրինակ՝ Գերմանիայում, որը գիտեք, թե որքան բարգավաճ և ապահովված երկիր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում