Լոնդոնի «Օլդ Վիք» թատրոնում ոստիկանությունը տարհանել է հանդիսատեսին անվտանգության սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո, հայտնում է Independent-ը:
Թատրոնի այցելուների խոսքով` անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացման ժամանակ դուրս են եկել բեմ և հայտնել, որ շենքում հնարավոր է գտնվում է վտանգավոր առարկա:
Ոստիկանությունում հայտնել են, որ տարհանման մասին որոշում են ընդունել հեռախոսով հաղորդագրություն ստանալուց հետո: Այժմ իրավապահները ստուգում են թատրոնի շենքը:
Տարհանել են նաև մոտակա շենքերում գտնվող մարդկանց և փակել տարածքի ճանապարհները: