Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռուսաստանի որոշ գործիչներ Հայաստանը փորձում են օգտագործել որպես փող լվանալու միջոց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը։

– Պարոն Իգիթյան, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ  Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Արդեն իսկ բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, որն ամենայն հավանականությամբ կստորագրվի աշնանը։ Կարծում եք՝ կա՞ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու հնարավորություն, և արդյոք դա Հայաստանին կթույլատրվի՞։

Ֆեդերիկա Մոգերինիի ասածը նորություն չէ և զուտ խոսքեր  չեն։ Երբ Եվրամիությունը ասում է, որ պատրաստ  է ընդլայնել հարաբերությունները, մենք պետք է հիշենք 2013 թվականի Ասոցացման համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ գոտի ստեղծելու բանակցությունները։  Եվրամիությունն այդ ժամանակ պատրաստ էր Հայաստանը դարձնել այն կարգավիճակի, որը ունեն ԵՄ անդամ երկրները՝ տնտեսական և նաև քաղաքական տեսակետից։ Այսինքն՝ Հայաստանի արտադրանքը անարգել կարող էր մտնել Եվրամիության շուկա, հետագայում նաև քաղաքացիների համար վիզային արգելքները կվերանային։ Եվրամիությունը պատրաստ էր դա տալ Հայաստանին, բայց մեր նախաձեռնությամբ Հայաստան-ԵՄ   հարաբերություններն իջեցվել են բավականին ցածր մակարդակի՝ մոտավորապես ԵՄ-Ադրբեջան, ԵՄ-Բելառուս, ԵՄ-Ղրղըզստան մակարդակի։ Եվ հիմա Եվրամիությունն իր կողմից  այդ պատրաստակամությունը նորից կրկնում է։ Ինչպես որ ընդունված է ասել Հայաստանի քաղաքական ժարգոնով՝ գնդակը փոխանցում է Հայաստանին և ասում է՝ մնացածը կախված է ձեզնից։ Հայաստանը պետք է որոշի՝ ինչքանով է պատրաստ, կամ ինչքանով Հայաստանին թույլ կտա Ռուսաստանը հարաբերվել Եվրամիության հետ։ Սրանով Եվրամիությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դռները բաց են, և Հայաստանից է կախված, թե որքանով Հայաստանը կմերձենա Եվրամիությանը։

– Պաշտոնական Երևանը պարբերաբար լավատեսական հայտարարություններ է անում այս ուղղությամբ՝ նշելով, որ մենք «և՛-և՛»-ի կողմնակից ենք, բայց առարկայական  քայլերի ժամանակ մեջբերվում է անվտանգության, Ղարաբաղի գործոնը։ Արդյոք սա պե՞տք է արդարացնի մեր կախվածությունը Ռուսաստանից և մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից։

– Փորձն արդեն ցույց է տվել, որ այն զոհաբերությունը, որին Հայաստանը գնաց՝ անդամակցելով Մաքսային միությանը, հետագայում նաև ԵԱՏՄ-ին, անտեղի էր։ Լեռնային Ղարաբաղի համար չստեղծվեց այն երաշխիքը, ինչի մասին մեզ անընդհատ շշուկով և նույնիսկ բարձրաձայն ասում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Եվ հակառակը՝ մենք այսօր տեսնում ենք, որ Եվրամիությունը և Արևմուտքն այսօր ավելի մտահոգ են այս  պայթյունավտանգ իրավիճակով և Ադրբեջանի ագրեսիայով, քան Ռուսաստանը։ Ամեն օր Ադրբեջանը օգտագործում է ռուսական զենքը և, ես համոզված եմ, Ռուսաստանի հրահանգիչների օգնությամբ սպանում է հայ երիտասարդներին։ Մենք Ռուսաստանից արձագանք չենք լսում, բայց մտահոգություն կա Արևմուտքից։ Այսինքն՝ այն երաշխիքը, որ մեզ ներկայացնում էին ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կողմից, չի աշխատում։ Ձեր նշած «և-և»-ը հնչում է ավելի շատ ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրամիություն, որովհետև այդպես էլ Ռուսաստանը Հայաստանը չընկալեց որպես խորը գործընկեր և միշտ կասկածանքով ու հեգնանքով է նայում Հայաստանին։ Եվրամիությունն էլ անընդհատ կասկածանքով է նայում մեզ՝ տեսնելով, թե ինչպես է Հայաստանը անընդհատ կողմ քվեարկում Ռուսաստանին, նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանի մյուս ընկերները կողմ չեն քվեարկում։

– Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ հավասար պայմանների առկայության դեպքում Միացյալ Նահանգները 8 միլիարդի ներդրում կանի ֆոտովոլտային արևային կայաններում։ Բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները 67 տոկոսով կրճատում է Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը։ Սա ինչո՞վ կպայմանավորեք։

ԱՄՆ-ը միշտ էլ իր աջակցությունը առաջարկել է Հայաստանին, բայց դրա համար անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել որոշ պայմաններ՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական անհրաժեշտ ֆոն։ Այսինքն՝ այնպիսի միջավայր, որտեղ առաջարկված օգնությունը արդյունավետ կարող էր աշխատել։ Եթե այդ նախադրյալները Հայաստանում չլինեն, ապա օգնությունն անիմաստ է։ Ինչպե՞ս կարելի է օգնել Հայաստանին պայքարելու կոռուպցիայի դեմ, երբ Հայաստանն ինքը չի պայքարում։ Եվ ոչ միայն չի պայքարում, այլև խրախուսում է կոռուպցիան ամեն օր. վերջին ընտրություններն էլ դրա վառ ապացույցն էին։ Նեղանալ կամ տխրել, որ ԱՄՆ-ը կրճատում է կոռուպցիայի դեմ պայքարի գումարը, զավեշտ է։

– Բայց մեզ մոտ պետական մակարդակով երբեք էլ ցավոտ չեն ընդունել ԱՄՆ-ի օգնության կրճատման, ներդրումների քչացման հարցը։ Օրինակ՝ 2008-ից հետո Քոչարյանը հայտարարեց, որ այլ տեղից կգտնեն օժանդակություն, ներդրողներ։ Հիմա էլ կարծես դրա կարիքը չկա՝ Ռուսաստանի քրեական հեղինակությունները վարչապետի ստեղծած ակումբում անում են ներդրումներ։

– Ճիշտ եք, ցավոք, Հայաստանի պաշտոնյաների կողմից որևէ մտահոգություն, քայլեր չեն արվում՝ ԱՄՆ-ի աջակցության կրճատման հետ կապված։ Առնվազն պետք է մտահոգություն հայտնեին, քայլեր անեին՝ առաջարկելով ԱՄՆ-ի հետ միասին քննարկել այն քայլերը, որ Հայաստանը պետք է անի, որպեսզի այդ օգնությունը չկրճատվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեծ նշանակություն է տրվում ռուսական ներդրումներին, բայց իրականում Ռուսաստանից ուղղակի ներդրումները շատ քիչ են։ Հիշենք այն բոլոր հիմնարկները, որ Հայաստանը զիջեց Ռուսաստանին, օրինակ՝ «Գույք՝ պարտքի դիմաց» հայտնի գործարքը, և արձանագրենք, որ Ռուսաստանն այստեղ ակտիվություն է ցուցաբերում իր շահերի դիմաց։ Ես չեմ զարմանա, եթե ռուսական ռազմաբազայի ծախսերը մտցվեն Հայաստանում ներդրումներ անելու ծավալի մեջ։

Բացի դրանից, պետք է հասկանանք, որ Ռուսաստանը ոչ զարգացած երկիր է և Հայաստանին տալու ոչինչ չունի։ Մի օրինակ բերեմ՝ Ռուսաստանն իր երկաթգիծը զարգացնելու համար դիմում է տարբեր զարգացած երկրների տեխնոլոգիաներին, իսկ մենք  Ռուսաստանին տալիս ենք երկաթգիծը, որտեղ ամեն ինչ գործում է հին, 20-րդ դարի սովետական ձևերով։ Այսինքն՝ եկեք հասկանանք՝  ի՞նչ առաջընթացային, ժամանակակից արտադրանք կա, որ  Ռուսաստանը կարող է բերել և Հայաստանում ծավալել. ես, համենայնդեպս, չեմ տեսնում։

– Մյուս կողմից՝ արդյոք Հայաստանին պե՞տք են այդ ներդրումները, եթե, օրինակ, դա պետք է արվի Ռոբսոնի նման քրեական հեղինակությունը. երբ  հայտնի չէ, թե դրանք ինչ ճանապահով վաստակած գումարներ են։

Ես համաձայն եմ։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի որոշ գործիչներ Հայաստանը փորձում են օգտագործել որպես փող լվանալու միջոց։ Եվ  Պուտինի հայտնի խոհարարի պատմությունը ցույց է տալիս, որ որոշ մարդիկ փորձում են փող աշխատել Հայաստանում, մյուս կողմից՝ մի քիչ հեռու լինել Ռուսաստանի օրենսդրական վերահսկողությունից, այսինքն՝ ծավալել ոչ օրինական գործունեություն ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում։ Եվս մեկ հանգամանք՝ եթե մենք նստենք և ճշգրիտ հաշվենք, թե քանի աշխատատեղ է բացվել այս ներդրումների շնորհիվ, կպարզվի՝ կա՛մ չի բացվել, կա՛մ հակառակը։ Սովորաբար ռուսական ներդրողները ուղղակի վերցնում են գործող հիմնարկները, որտեղ մարդիկ արդեն աշխատում են։ Եվ քիչ է, որ այդ աշխատող մարդկանց համար խնդիրներ են ստեղծվում, նաև կրճատվում են։ Այնպես չէ, որ այդ ներդրումները միջազգային ընդունված հաշվարկով նոր աշխատատեղեր են ստեղծում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում