Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իր երկրում արգելել Մատրյոշկաները, պելմենին և օղին, ինչպես նաև «արտաքսել» արջերին: Այդ մասին հայտնում է REN.tv-ն:
«Առաջարկում եմ «VK» և «OK» սոցցանցերի արգելափակման հետ զուգընթաց արգելել Մատրյոշկաները, օղին, պելմենին, բալալայկան, և բոլոր արջերին արտաքսել Սիբիր»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ուկրաինայի առաջնորդը հրաման էր ստորագրել երկրում արգելել ռուսական «VK» և «OK» սոցիալական ցանցերը, ինչպես նաև «Yandex»-ը և «Mail.ru»-ն: