Թուրքիայի Փոլաթլի քաղաքում ավտոբուս է վթարվել, որն Իզմիրից Անկարա էր տեղափոխում երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրեսի պատվիրակներին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումն ու բախվել էլեկտրասյանը։ Ավտոբուսում գտնվել է 39 մարդ, որից 32-ը վնասվածքներ են ստացել։
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։