WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մեկնաբանել է իր դեմ հետաքննության դադարեցման մասին Շվեդիայի դատախազության որոշումը:
«Մինչդեռ ես եղել եմ բանտարկված առանց մեղադրանքի 7 տարի, իմ երեխաները մեծացել են, և իմ անունը զրպարտել են: Ես չեմ ների և չեմ մոռանա»,- գրել է նա իր Twitter-ում:
Նաև հաղորդվել է, որ Շվեդիայի դատախազությունը կարող է նորացնել Ջուլիան Ասանժի գործի հետաքննությունը, եթե նա երկիր վերադառնա 2020 թվականի օգոստոսից շուտ: