Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Համաշխարհային բանկն էլ անվստահություն հայտնեց Կարեն Կարապետյանին

Համաշխարհային բանկը օրերս հրապարակել է «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի համար, մեղմ ասած, բավականին տխուր իրականություն և հեռանկար է նկարագրված: Նախ՝ այս տարվա համար կանխատեսել է ընդամենը 2,7 տոկոս աճ: Տարեկան կտրվածքով եթե անգամ Հայաստանի կառավարությանը հաջողվի այս աճը ապահովել, ապա, միևնույն է, այն շատ ցածր ցուցանիշ է զարգացող տնտեսությունների համար: Ի դեպ, կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, երկրի թիվ մեկ տնտեսական օրենքում՝ բյուջեում, ամրագրել է, որ 2017թ. ՀՀ տնտեսությունը պետք է աճի 3,2 տոկոսով, ինչը նույնպես ցածր ցուցանիշ է: Հայաստանի նման զարգացող տնտեսությունները պետք է տարեկան առնվազն 6-7 տոկոս աճ ունենան, որ բնակչությունն իր գրպանում որոշակի դրական ազդեցություն զգա:

Մինչդեռ Կ. Կարապետյանն այս տարի 850 մլն դոլարի ներդրում խոստանալով՝ ընդամենը 3,2 տոկոս աճի մասին է խոսում: ՀՀ տնտեսությունը վաղուց ներդրում չի տեսել, 2016թ. ընդամենը 62 մլն դոլարի ներդրում է եղել: Այսինքն՝ Կ. Կարապետյանի խոստացածը դրանից 13-14 անգամ ավելի շատ է: Ուրեմն խոստացվող նման բումի պարագայում պետք է մեր տնտեսությունն այս տարի ոչ թե 2,7 կամ 3,2 տոկոս, այլ առնվազն 7-8 տոկոս, եթե չասենք՝ երկնիշ աճ ունենա: Այսինքն՝ Կ. Կարապետյանի խոստումներն ու պետական բյուջեում ամրագրված կանխատեսումները սուր հակասությունների մեջ են: Ուրեմն այդ ներդրումներն այնքան էլ իրատեսական չեն, որ ընդամենը մի քանի տոկոս ակտիվություն է կանխատեսվում: Այն էլ դեռ հարց է՝ կապահովի՞, թե՞ ոչ:

Այս պարագայում հետաքրքիրն այն է, որ Համաշխարհային բանկն իր վերը նշված զեկույցով նույնպես ցույց է տալիս, որ չի հավատում ոչ միայն բյուջեում կառավարության նշած թվին, այլև խոստացած ներդրումներին: Միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությունը հո լավ գիտի, որ եթե մի տարում մի տնտեսության մեջ 13-14 անգամ ավելանում են ներդրումները, դա ինչ ակտիվության կամ զարգացման կարող է բերել, թեկուզ և այդ ավելացումը տվյալ պարագայում գրեթե զրոյի համեմատ է խոստացվում:

Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամիս առաջ էլ միջազգային մեկ այլ ֆինանսական կազմակերպություն՝ Արժույթի միջազգային հիմնադրամն էր անդրադարձել ՀՀ տնտեսական զարգացումներին և 2017-2018թթ. համար ընդամենը 2,9 տոկոս ակտիվություն էր կանխատեսում: Իմիջիայլոց, ԱՄՀ-ն էլ երբ իր այս կանխատեսումը հրապարակում էր, քաջ ծանոթ էր Կ. Կարապետյանի 850 մլն դոլարանոց ներդրումային խոստումների կամ 3,2 մլրդ դոլարանոց ներդրումային ծրագրերի մասին: Եվ հետաքրքիր է, որ միջազգային այս երկու գերհզոր ֆինանսական կազմակերպություններն էլ իրենց կանխատեսումների մեջ հաշվի չեն առել այդ խոստումները: Սա կարող է նշանակել, որ նրանք լուրջ չեն ընդունել այդ խոստումները և չեն հավատացել, որ Հայաստանում նման բան կլինի: Գոնե այս տարի:

Իսկ ինչ վերաբերում է ՀԲ-ի հրապարակած զեկույցին, ապա նշված է, որ Հայաստանում աղքատությունը կազմում է 22,9 տոկոս: Ընդ որում, սրանք այն ընտանիքներն են, որոնց օրական ապրուստի միջոցը սահմանափակվում է 2,5 դոլարի շրջանակներում: Այս խավը հավանաբար ծայրահեղ աղքատներն են: «Աճի ցածր տեմպերը, արտաքին անբարենպաստ պայմանները և հարկաբյուջետային սահմանափակ տարածքը կարող են դանդաղեցնել աղքատության կրճատման տեմպը, ինչի հետևանքով էլ աղքատության մակարդակը կանխատեսվում է, որ 2017թ. 23.8 տոկոսից 2019թ. կնվազի մինչև 22.2 տոկոս», – մեղմորեն նկատում է ՀԲ-ն:

Ընդ որում, ՀԲ-ն նույն մեղմությամբ ընդգծում է, որ Հայաստանում տնտեսական աճի բացակայության կամ աղքատության աճի ավելացման վրա մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը, ինչու չէ՝ նաև ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության իրողությունը: «Ռուսաստանի տնտեսության անկումը շարունակել է բացասաբար անդրադառնալ դրամական փոխանցումների վրա, որոնք 2015թ. նվազեցին 35 տոկոսով և 2016թ.՝ ևս 10 տոկոսով: Աշխատավարձից և դրամական փոխանցումներից եկամուտների նվազման հետևանքով աղքատության ցուցանիշը բարձրացավ: Ռուսաստանի հետ առևտրային կապերի վերականգնմամբ և Չինաստան ու Մերձավոր Արևելք ներթափանցմամբ պայմանավորված՝ ոչ ռեսուրսային արտահանելի ոլորտների 20 տոկոսով ընդլայնման պարագայում չհաջողվեց չեզոքացնել շինարարության ճյուղում երկնիշ կրճատումն ու գյուղատնտեսական արտադրանքի զգալի նվազումը: Ընդհակառակը՝ դրամական փոխանցումների շարունակական անկումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների պակասող ներհոսքերը և պետական ներդրումների ավելի ցածր ցուցանիշը զգալիորեն թուլացրեցին ներքին պահանջարկը»,- գրում է ՀԲ-ն:

ՀԲ-ն նաև ընդգծում է, որ տնտեսության վրա բացասական ազդեցություն են թողնում այս տարվա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև 2018թ. նախագահական ընտրությունները: Այս դեպքում հավանաբար նկատի է ունեցել Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի ու վարչապետի ընտրությունները: «Ներքին քաղաքական ճնշումները կարող են զուգորդվել արտաքին ցնցումների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսության սպասվածից ցածր տեմպով վերականգնման բացասական ազդեցությամբ: Աճի ուղղությամբ ռիսկերի թվում են ԵՄ-ի հետ նոր Շրջանակային համաձայնագրի և Իրանի հետ նախատեսվող առևտրի աճի ծրագրերը՝ միջազգային պատժամիջոցների թեթևացումից և առևտրի դյուրացման երկկողմ մեխանիզմների վերանայումից հետո»,- եզրափակում է ՀԲ-ն:

Եվ հատկանշականն այն է, որ ԱՄՀ-ն խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, իսկ ՀԲ-ն վարչապետի վերանշանակումից ու նոր կառավարության ձևավորումից առաջ կասկածի տակ են դնում Կ. Կարապետյանի ներկայացրած թվերն ու խոստումները՝ այդպիսով ցույց տալով, որ դրանք այնքան էլ իրատեսական չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում