Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Իրանը զգուշացրեց Ադրբեջանին. «Ժողովրդի կամքը որոշիչ է լինելու ԼՂ կարգավորման գործում»

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը արցախյան հակամարտության կարգավորման մասին անաչառ է, հավասարակշիռ և նաև նպաստավոր հայկական շահերի տեսանկյունից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի խոսքերով՝ Իրանի ԱԳՆ խոսնակն իր հայտարարությամբ արձանագրել է ինքնորոշման իրավունքի փաստումը Իրանի կողմից: Քաղաքական առումով պաշտոնական Թեհրանի ուշագրավ շեշտադրումը ղարաբաղյան խնդրի մասին պարունակում է նաև որոշ ակնարկներ կամ նույնիսկ զգուշացումներ՝ ադրբեջանական և թուրքական կողմերին:

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, հիշեցնենք, անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ ասելով, թե խնդրի լուծման կարևոր գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն է:

«Կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ առանց ժողովրդի դերակատարությունը հաշվի առնելու, անհնար է: Ժողովրդի կամքը որոշիչ է լինելու այս հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

– Պարոն Ոսկանյան, Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ նման շեշտադրումը նորությո՞ւն է Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այս հայտարարությունն ունի՞ հասցեատերեր: Որքանո՞վ է այն կապված տարածաշրջանային ներկայիս իրադարձությունների հետ:

– Ըստ էության, մենք մշտապես ականատես ենք եղել Իրանի կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ բավական հավասարակշիռ, անկողմնակալ դիրքորոշումների, բայց ակնհայտ է, որ այս հայտարարության մեջ որոշակի նոր բան կա: Ըստ իս, սա պետք է հասկանալ՝ որպես Արցախի ժողովրդի կամարտահայտման արձանագրումը Իրանի կողմից, որը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Իրանը միակ երկիրն է, որը սահմանակցում է հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ: Այս համատեքստում իրանական ցանկացած դիրքորոշում խիստ կարևոր է: Այն հատկապես կարևոր է, եթե այդ դիրքորոշումն իր մեջ պարունակում է փաստացիորեն անաչառ մոտեցում և ըստ էության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի փաստի արձանագրում:

Եթե փորձենք դիտարկել ընդհանուր քաղաքական կամ աշխարհաքաղաքական համատեքստը, ապա կարծում եմ, որ այդ դիրքորոշման արտահայտման վրա որոշակի ազդեցություն կարող է ունեցած լինել հատկապես իրանա-թուրքական հարաբերությունների որոշ սրումը: Երկրորդ կարևոր հանգամանքը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների անցկացումն է: Ակնհայտ է՝ այդ զորավարժությունները որքան կարող են գնահատվել՝ որպես հայկական կողմի դեմ ուղղված քայլ, նույնքան էլ ունեն հակաիրանական բաղադրիչ: Չնայած Իրանի հետ սիրախաղերին՝ Ադրբեջանը պարբերաբար ցույց է տալիս իր դիրքորոշումների անփոփոխ լինելը, իսկ այդ դիրքորոշումները ենթադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցում «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի շրջանակներում: Հետևաբար, կարծում եմ, որ այս երկու գործոններն էլ ազդել են իրանական դիրքորոշումների ավելի հստակեցման վրա:

Բայց կրկնեմ, որ եթե գնահատելու լինենք, ապա այդ դիրքորոշումներն անաչառ են և արձանագրում են նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից քննարկվող կամ առաջարկվող կարևորագույն միջազգային սկզբունքը՝ ինքնորոշման իրավունքի փաստումը նաև Իրանի կողմից:

– Կարծում եք՝ ինչ-որ առիթ կարո՞ղ էր լինել, որպեսզի իրանական կողմը ստիպված լիներ շեշտել, որ ինքնորոշման իրավունքի իրացումը նույնպես հակամարտության կարգավորման տարրերից մեկն է:

– Ադրբեջանա-իրանական հարաբերությունները լայն իմաստով ունեն բազմաթիվ խոչընդոտներ և այդ խոչընդոտները շատ դեպքերում արտահայտվում են տարբեր մակարդակի սրացումների տեսքով: Կարծում եմ՝ սա նաև ակնարկ է դեպի Ադրբեջանը առ այն, որ այս պետությունը չի դադարում վարել հակաիրանական քաղաքականություն, թեև շատ դեպքերում այդ քաղաքականությունը արտահայտվում է ծպտյալ, լատենտ ձևով, ոչ բացահայտ կերպով:

Եթե փոքր-ինչ դուրս գանք քաղաքագիտական եզրաբանության շրջանակներից, ապա սա ինչ-որ առումով կարելի է նույնիսկ զգուշացում գնահատել, զգուշացում, որը միանշանակորեն ձեռնտու է մեզ՝ նախ և առաջ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմն էլ միջազգային տարբեր սկզբունքների շրջանակներում առաջնային է համարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և հենց այդ իրավունքի հիման վրա էլ պետք է կարգավորվի արցախյան հիմնախնդիրը:

– Դուք խոսեցիք Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների մասին: Ձեր նշած հանգամանքը պարզապես իր ընկալմա՞ն հետևանքն է, թե՞ զորավարժություններն իսկապես կարող են ուղղված լինել Իրանի դեմ:

– Անկախ հայտարարություններից՝ իրանցիները շատ ուշադիր հետևում են տարածաշրջանում ընթացող անխտիր բոլոր գործընթացներին, և սեփական դիրքորոշումները (սա իրանական դիվանագիտության կարևոր առանձնահատկություններից մեկն է) կարող են արտահայտել ոչ կոնկրետ ժամանակահատվածում, այլ դրանից հետո կամ արտահայտել անուղղակի կերպով: Եվ այս համատեքստում, կարծում եմ, հայտարարությունը, որի մասին խոսում ենք, կարող է իր հիմքում ունենալ նաև այս հանգամանքը, ինչը բավական նպաստավոր է մեր շահերի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում