Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանի հակահարվածը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերում կոռուպցիայի գործը և դրա շրջանակում ԵՄ պատվիրակության որոշ աշխատակիցների ձերբակալությունն ու ներկայացված մեղադրանքը ըստ էության Սերժ Սարգսյանի պատասխանն է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Եվրամիության քաղաքականության: Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, այլ պաշտոնյաներ պարբերաբար հանդես են գալիս կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հայտարարություններով՝ նաև բավական անթաքույց դժգոհություն հայտնելով դրա ուղղությամբ իշխանության քայլերի արդյունավետությունից և դինամիկայից:

Սերժ Սարգսյանն ահա հակահարված է հասցնում Եվրամիությանը: Շատ հետաքրքրական է, որ այն հաջորդում է խորհրդարանական ընտրություններին, որոնց կապակցությամբ Սարգսյանը ստացել է նաև Եվրամիության որոշակի հավանությունը, ապահովել է ՀՀԿ միանձնյա իշխանությունը և այժմ զբաղված է 2018-ի խնդրով:

Եվրամիությանը հակահարվածը մեծ հաշվով հետաքրքրական է դառնում նաև այս խնդրի համատեքստում՝ պարունակելով բավականին ուշագրավ մեկ այլ նրբերանգ: Խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիությունը դժգոհելով նախորդ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի քայլերից՝ միաժամանակ նաև դրական ակնկալիք և հույս էր հայտնում նոր կառավարությունից, Կարեն Կարապետյանից: Դա գործնականում քաղաքական աջակցություն էր Կարապետյանին: Սերժ Սարգսյանը փաստորեն համբերեց, անցկացրեց ապրիլի 2-ը և ահա հասցնում է պատասխան հարվածը կամ անում պատասխան քայլը:

Կարեն Կարապետյանը ակնհայտորեն Սերժ Սարգսյանի 2018 թվականի պլան Ա-ն չէ և մեծ հավանականությամբ՝ նույնիսկ պլան Բ-ն: Իսկ 2018-ի խնդրում անկասկած առանցքային նշանակություն ունենալու է ոչ միայն ներիշխանական դասավորությունը, ներքին դաշտում ուժերի հարաբերակցությունը, այլ նաև արտաքին ուժային կենտրոնների վերաբերմունքը, քանի որ խոսքը տվյալ դեպքում ոչ թե պարզ վերադասավորումների, այլ անմիջականորեն Հայաստանի նոր իշխանության մասին է, որը լինելու է աշխարհաքաղաքականության առնվազն դե յուրե սուբյեկտ կարևորագույն ու հանգուցային մի տարածաշրջանում, կարևոր դերակատարում ունեցող Հայաստանում, որն անմիջականորեն առնչվում է նաև թեժ հակամարտության:

Եվրամիության աջակցությունը Կարեն Կարապետյանին կոռուպցիայի դեմ պայքարում նրանից ակնկալիքի, համակարգային փոփոխությունների համատեքստում, անկասկած, հակասում է Սերժ Սարգսյանի ծրագրերին:

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ասպարեզում կոռուպցիոն գործի բացահայտումը Սերժ Սարգսյանին տալիս է 2018-ի խնդրում կարևոր գործոն հանդիսացող հանգամանքի մասով քաղաքական մանևրի հնարավորություն:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում