Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել վաստակաշատ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Երևանցի» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Ցուցահանդեսի բացումը համընկել է հեղինակի 69-ամյակի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է 72 դիմանկար: Աշխատանքներում մայրաքաղաքի կյանքում իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեցած մշակութային հայտնի գործիչներ են, գրողներ, գիտնականներ, նաև քաղաքական դեմքեր: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով ծննդյան տարեդարձի և ցուցահանդեսի բացման առթիվ` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդր Բաղրամյանի ավանդն ու ներդրումը հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում:

Ալեքսանդր Բաղրամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունն ստանձնելու և իրականացնելու համար՝ ընդգծելով, որ անկախության տարիներից ի վեր այն իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված է այդ քանակի ստեղծագործություն:

Սերունդների գեղագիտական դաստիարակության գործում և հայ կերպարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

«Երևանցի» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 2-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում