Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Երևանի ու Բաքվի նոր մրցակցությունը. Իրանն ու Վրաստանը «սպասում» են

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Իրանի փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին Թեհրանում բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել են, որ քննարկել են Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ձեւավորման նախագիծը: Այդ նախագծի մասին Վրաստանն ու Իրանը քննարկումներ էին անցկացրել նաեւ նախորդ շաբաթ, երբ Թբիլիսի էր այցելել Իրանի արտաքին գործերի նախարարը: Կողմերը պայմանավորվել էին քննարկումները շարունակել Թեհրանում՝ Վրաստանի վարչապետի այցի ընթացքում: Եվ ահա, Թեհրանն ու Թբիլիսին հայտարարում են բանակցության առաջընթացի մասին, նշելով, որ քննարկվում է տրանսպորտային միջանցքի երկու տարբերակ՝ Ադրբեջանի կամ Հայաստանի ճանապարհով: Ինչի՞ց է կախված այսպես ասած միջանցքի երթուղու ընտրությունը: Իհարկե մի շարք գործոններից, որոնք ներառում են թե՛ տնտեսական գրավչությունը, թե՛ անվտանգությունը, թե՛ քաղաքական այլ հարցեր:

Գործոնները, անշուշտ, տասնյակ են, սակայն գլխավորը, իհարկե, լինելու է այն, թե Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի գաղափարի առումով իրենց ինչպես կպահեն եւ ինչպես կարձագանքեն Հայաստանն ու Ադրբեջանը: Այլ կերպ ասած, այստեղ անկասկած առկա է երկու երկրների միջեւ մրցակցության նոր դաշտ եւ չնայած գործոնների բազմազանությանը, անկասկած, վճռորոշ է լինելու այն, թե ով կկարողանա առավել համոզիչ լինել այսպես ասած տարանցիկ գործընկերոջ կարգավիճակում հուսալի, վստահելի, կանխատեսելի եւ գլխավորը՝ ինքնուրույն, ինքնիշխան վարքագծի տեսանկյունից՝ Երեւա՞նը, թե՞ Բաքուն: Եթե խնդիրը բերենք զուտ նախընտրությունների դաշտ, ապա այստեղ Թեհրանի համար միարժեքորեն նախընտրելի է հայաստանյան երթուղին՝ մի շարք հարցերից ելնելով: Նույնը, թերևս, Վրաստանի համար, քանի որ Թբիլիսին այսօր առանց այդ էլ մեծ տնտեսական, հետեւաբար նաեւ քաղաքական կախվածության խնդիր ունի Թուրքիայից ու Ադրբեջանից, եւ անկասկած Վրաստանի համար շահեկան կդիտվեր դիվերսիֆիկացնել այդ կախվածությունը Հայաստանի օգնությամբ:

Սակայն, այս նախընտրությամբ հանդերձ, Թեհրանի համար էլ, Թբիլիսիի համար էլ կարեւոր է գործ ունենալ այնպիսի Հայաստանի հետ, որը ունակ է լինել պատասխանատու եւ ինքնիշխան, ոչ թե երրորդ կենտրոնի կցորդ: Տվյալ դեպքում հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանի ազդեցության մասին է: Շատ կարեւոր է հասկանալ եւ արձանագրել, որ խնդիրը Ռուսաստանին հակազդելն ու հակադրվելը չէ, այլ ընդամենը Ռուսաստանի ազդեցությունից դուրս գտնվելն է: Եվ թերեւս հենց միայն այս առումով է, որ Բաքուն կարող է առավելություն ունենալ Երեւանի հանդեպ, որովհետեւ մրցակցային մյուս առումներով, նախընտրելիության մյուս հանգամանքների եւ գործոնների հավաքականությամբ Երեւանն, անկասկած, առավել շահեկան դիրքում է, քան Բաքուն: Սրանով հանդերձ, սակայն, միայն ռուսական գերազդեցությունն այնպիսի գործոն է, որ կարող է զրոյացնել մյուս բոլոր համեմատական առավելությունները, որ Բաքվի համեմատ ունի Երեւանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում