Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ ապրիլի 23-ին, բնակիչների հտ հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ քաղաքապետ վերընտրվելու դեպքում իր փորձառու թիմով շարունակելու է Երեւան քաղաքի բարեկարգման ծրագիրը:
«4 տարի առաջ երեւանցիներին ավելի լավ Երեւան ունենալու ծրագիր էինք ներկայացրել եւ այսօր կարող ենք ասել, որ շատ խնդիրներ մենք միասին կարողացել ենք լուծել: Բայց դա չի նշանակում, որ Երեւանում խնդիրներ չկան, բազում խնդիրներ մնացել են: Մեր ծրագիրն իրատեսական է, մեր փորձառու թիմով ամեն ինչ անելու ենք մեր Երեւանի, երեւանցիների համար: Ես վստահ եմ, որ փորձառու թիմով մեր ծրագրային դրույթները կյանքի կկոչենք»,-ասաց Տ. Մարգարյանը: