Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասները լուսավորվել են ֆրանսիական դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այդպիսով՝ Բեռլինի իշխանություններն ու բնակիչները զորակցություն են դրսևորել ֆրանսիացիներին Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգության դեպքից հետո։
Անհայտ անձը կրակել էր մի ոստիկանի, վիրավորել ևս մեկին։ Հարձակվողը չեզոքացվել է։ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։