Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ապագայում չի բացառում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ եռակողմ հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Խոսքը չի գնում մակարդակի մասին… Քանի որ, ով էլ անցկացնի բանակցությունները, ցանկացած պաշտոնյա, նա ներկայացնում է ողջ կառավարությունը, ողջ պետությունը: Կարող է լինել, եթե ապագայում անհրաժեշտություն լինի այդպես անել, իհարկե, դա լավ միտք է, սակայն մեզ համար Սիրիայում այժմ առաջնահերթությունը նպատակին հասնելն է: Ասենք այսպես, խոսքը գնում է ոչ ձևականությունների մասին»,- հայտարարել է Ասադը RIA Novosti-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ապագայում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպում անցկացնելը: