Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Սասնա ծռերը» ՕՐՕ դաշինքին չեն սատարել, առաջիկայում նոր «Սասնա ծռեր» կլինեն՝ գուցե այլ անունով. Թորոս Սէֆիլյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է շուրջ մեկ տարի անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը՝ լիբանանահայ Թորոս Սէֆիլյանը (Լիբանան, Բեյրութ):

-Պարոն Սէֆիլյան, ավարտվել է «Սասնա ծռերի» գործով 18 մեղադրյալների նախաքննությունը։ Ի՞նչ ակնկալինքեր ունեք։

Անկեղծ ասած՝ ամեն ինչ կարելի է ակնկալել։ Վստահ եմ՝ հասկանում եք, թե այդ ամեն ինչ ասվածի տակ ինչ նկատի ունեմ։

-Այսինքն՝ կարծում եք իշխանություններն ամենախիստ ձևո՞վ կպատժեն։

Այո՛, դա նկատի ունեմ։ Ես իմ խոսքերի ապացույցն ունեմ՝ առ այն, որ մինչ օրս մարդիկ ատելությամբ լցված արդեն դատապարտում են ու վճիռ կայացնում։ Ատելությամբ ո՛չ քաղաքականություն, ո՛չ ապրելաձև է լինում։ Ատելությունն ամեն ինչ քանդում է։ Ես սա երկկողմանի եմ ասում՝ ոչ միայն իշխանություններն ընդդեմ ժողովրդի կամ ընդդիմադիրների, այլ երկկողմանի։ Ցավոք, մենք մինչ օրս ատելությամբ իրար կոկորդ ենք կրծում։

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ «Սասնա ծռերից» հետո այսպես հարմարվողական իրավիճակ ստեղծվեց Հյաստանում։ Ընտրություններն ավարտվեցին և նույնիսկ հետընտրական ընդզվում չեղավ։

-Իրավացի եք։ Սա այն պատկերն է, որ նշանակում է՝ մենք ընդհանրապես ազգային արժանապատվություն չունենք։ Երբ ազգային արժանապատվությունը բացակայում է, այսպես է լինում։ Երբ մեզ հրամցվեց անկախությունը, մենք այն չպահեցինք։ Երբ Սովետը տապալվեց և մենք նվեր ստացանք մեր անկախությունը՝ այդ նվերի հետ ստացանք նաև կախյալություն։ Այդ պատճառով ամեն ինչ սպասելի է։ Մենք բոլորս գիտենք, որ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի կյանքում շատ բան փոխվեց և ուղղությունը դարձավ միակողմանի։ Որոշ չափով այժմ ստրուկի կարգավիճակում ենք։ Հիմա դժվար է ասել՝ ինչո՞ւ «Սասնա ծռերի» կայծը բոց չդարձավ, ու ժողովուրդը շարունակում է այսպիսի կարգավիճակով ապրել։ Բայց սա չի նշանակում ամեն ինչի վերջ՝ սպասողական իրավիճակ է, ամեն պահի անակնկալներ կլինեն։ Իշխանությունները շարունակում են իրենց կեղեքիչ քաղաքականությունը, արտագաղթը շարունակվում է, տնտեսությունը անդունդն է գլորվել։ Ես նույնիսկ ժողովրդին չեմ մեղադրում, քաղաքական առաջնորդները հստակեցումներ չեն մտցնում, իրերն իրենց անուններով չեն կոչում, դրա համար էլ ունենք այս իրավիճակը։

-Կարծում եք՝ քաղաքական ուժերն ունե՞ն անելիք այս առումով։ Օրինակ «Սասնա ծռերը» կոչ էին անում բոյկոտել ընտրությունները, բայց մի պահ կարծես «ՕՐՕ» դաշինքի հետ ակնկալինքեր ունեցան՝ հետընտրական ընդվզում կազմակերպելու իմաստով։

-Անկեղծ ասած՝ վերջերս բավականին շատ քննարկվեց Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի կոչը։ Բայց լրատվամիջոցներն ու վերլուծաբանները սխալ են մեկնաբանում, և ես զարմացած եմ։ Երբևէ Ժիրայր Սէֆիլյանը և «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը կոչ չարեցին միավորվել «ՕՐՕ» դաշինքին։ Պարզապես այդ դաշինքի հետ դեպք էր կատարվել, իրենք իրենց խոսքն ասացին, որ հերոսաբար դիմադրել էին։ Դա շատերի մոտ բացակայում է, որովհետև մեծամասնությունը վախեցած, տեղը նստած է։ Դրա համար ես կասեի՝ եկեք այդպես չմեկնաբանենք, կոչ չի արվել «ՕՐՕ» դաշինքի մասով։ Այդ դաշինքի հետ կապ չկա, երեքը նախկին գործիչներ էին, այդ իշխանության մեջ էին։ Երբևէ իրենց սատարելու կոչ չկար, պարզապես գործելաոճն էր, ընդվզման նկրտումն էր, որ արձագանք ստացավ։

-Գուցե այդպիսի տպավորություն է ստեղծվել նաև այն կոնտեքստում, որ իրենց վերջին հանրահավաքին ներկա էր Ալեք Ենիգոմշյանը։

-Այո՛, իրավացի եք, Ալեք Ենիգոմշյանը ներկա էր։ Բայց կկարևորեինք, եթե նա խոսք ունենար, նա խոսք չունեցավ։ Ենիգոմշյանն իր ներկայությամբ ուղղակի հրավեր ստացած մարդ էր։ Հրավեր էր ստացել՝ ներկայացել։ Բայց երբ ավելի գործնական ցույց տար, որ համագործակցում է՝ պետք է իր խոսքն ունենար, բայց մենք նման բան չտեսանք։ Պարզապես հյուրի կարգավիճակով ներկա էր։

-Պարոն Սէֆիլյան, շատերը նշեցին, որ «Սասնա ծռերը», այսպես կոչված, «պլան Բ» չունեին ։ Բայց չի բացառվում նաև նոր «Սասնա ծռերի» գործողություն, ի՞նչ կասեք այս մասին։

-Նախքան այդ հարցին անդրադառնալը թույլ տվեք պատասխանել նախորդ հարցին՝ քաղաքական ուժերի հետ կապված։ Ես նրանցից ակնկալիքներ չունեմ։ Այս համակարգի ներքո ընտրություններ հնարավոր չէ։ Ես դեմ չեմ ընտրություններին, եթե մենք ունենայինք ժողովրդավարական երկիր։ Այս համակարգով ընտրություններին մասնակցելը ժամավաճառություն է։ Բոլոր ուժերը պետք է միավորվեին, բայց քանի որ մարդկային ագահ ձգտումներ կային՝ առանձին խաղեր խաղացին ու շատերին այդ ալիքը նույնիսկ խորհրդարանից դուրս շպրտեց։ Եթե այդ գիտակցությունն ունեին, անկեղծ էին՝ թող միավորվեին։ Այս բոլորն ի շահ իշխանությունների և այս համակարգի եղավ, ու արդյունքում իշխանություններն ավելի ուժեղ ներկայացան խորհրդարանում։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», «պլան Բ-ին», ապա չգիտեմ, բայց որ «Սասնա ծռերի» նման գործողություններ կլինեն՝ անպայման։ Կարող է լինել այլ անունով՝ գուցե ոչ «Սասնա ծռեր», ասենք՝ իքս, բայց ամեն վայրկյան նման գործողություններ հնարավոր են։ Վերջերս գնահատական լսեցի, իբր ժողովուրդն այս ընտրություններով մերժեց զենքով պայքարի մեթոդը։ Անուն չեմ տա, թե ով է ասել, բայց պետք է հասկանալ, որ ամեն բանի համար պատճառ է պետք։ Իրերն իրենց անուններով չեն կոչում, որպես քաղաքական հայտնի գործիչներ վրիպում են պարզապես։

-Ասացիք՝ ընտրություններին այս համակարգով մասնակցելը ժամավաճառություն է, կարծում եք, Զարուհի Փոստանջյանն է՞լ է ժամավաճառությամբ զբաղված։

-Ես Զարուհուն շատ սիրում ու հարգում եմ, բայց այո՛, նա այս պահին ժամավաճառությամբ է զբաղված։ Նա խորհդարանական ընտրությունները բոյկոտեց, համարձակություն ունեցավ և դուրս եկավ մի կուսակցությունից, որին տարին շարունակ անդամագրված էր, իսկ հիմա ինչո՞ւ է մասնակցում ընտրություններին։ Չէ՞ որ քաղաքապետարանը ևս այս համակարգի ներքո գործող կառույց է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում