Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Վրաստանին 285.3 մլն դոլարի հատկացմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հիմնադրամի մամլո ծառայությանը։
Ինչպես նշվում է՝ այդ ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար և նպատակաուղղված է իշխանությունների կողմից անցկացվող տնտեսական բարեփոխումների աջակցմանը։
«Այդ ծրագիրը կօգնի Վրաստանին նվազեցնելու տնտեսության խոցելիությունը և իրականացնելու լավ համակարգված տնտեսական միջոցառումներ, ինչպես նաև հասնելու տնտեսական աճի»,-ասվում է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ խոսքը «հավակնոտ կառուցվածքային բարեփոխումների մասին է , որոնք կենտրոնցած են կրթության բարելավման, ավելի արդյունավետ պետական կառավարման ապահովման, ենթակառուցվածքում ներդրումների, գործարար միջավայրի բարելավման վրա»։