Հոլիվուդյան դերասանուհի 49-ամյա Նիքոլ Քիդմանը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է «Մեծ փոքրիկ կեղծիք» սերիալի նկարահանման հրապարակում բազմաթիվ ծեծերի մասին:
Նրա խոսքով՝ իր հերոսուհին, սցենարի համաձայն, ամուսնու կողմից անընդհատ ագրեսիայի է ենթարկվում: Դերասաններն այնքան են տարվում իրենց խաղով, որ ծեծի արդյունքները տեսանելի են դառնում նաև իրական կյանքում:
Նիքոլի իրական ամուսինը՝ 49-ամյա Քիթ Ուրբանը, լրջորեն անհանգստացած է իր կնոջ առողջական վիճակով, սակայն Նիքոլը շտապել է հանգստացնել նրան՝ ասելով, որ ինքը այնքան է տարվում խաղով, որ ոչ մի ցավ չի զգում իրեն հասցված հարվածներից: