Դիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների ժամանակ թուրքական զինված ուժերը նոր կորուստներ են գրանցել: Այս մասին հայտնում է թուրքական Jumhuriet պարբերականը:
Քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև սկսված փոխհրաձգության հետևանքով երկու թուրք զինվոր է սպանվել: