Հյուսիսային Կորեան նոր շատ հզոր հրթիռային շարժիչ է փորձարկել, հայտնում է KCNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ փորձարկումն իրականացվել է Տոնչհան-նի հրթիռադրոմում: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ հաջող թեստը երկրի հրթիռային արդյունաբերության «նոր ծնունդն է»:
Գործակալության հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ինն անձամբ ներկա է եղել հրթիռադրոմում՝ ծանոթացել է շարժիչի տեխնիկական բնութագրերին և հրահանգել է սկսել փորձարկումը: