Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է և դադարեցվել են նրա լիազորությունները:
ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ նախագահն առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Յոլյանին:
Գ. Սահակյանը նաև տեղեկացրեց, որ Զարուհի Փոստանջյանը, իր դիմումի համաձայն, դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: