Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լարս, էներգետիկ միջանցք, ներդրումներ. վարչապետի խոստումնալից այցը Վրաստան

Որքան էլ դժվար պատկերացնենք Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տանող Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին այլընտրանքային ուղիներ գտնելը, այնուամենայնիվ լավատեսության որոշ հիմքեր կան՝ հաշվի առնելով վրաց-ռուսական վերջին շփումները այս հարցի շուրջ: Լարսի խնդիրը խիստ մտահոգիչ է նաև Հայաստանի համար, որը քննարկվել է հայկական և վրացական կողմերի միջև՝ Հայաստանի վարչապետի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ ամփոփելով այցի արդյունքները:

Ինքը վարչապետ Կարեն Կարապետյանը իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե Վերին Լարսին այլընտրանք կլինի. «Եթե ձեզ հետաքրքրում է՝ այլընտրանք կլինի Լարսին, թե ոչ, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, կլինի, բայց առայժմ չեմ բացի փակածգերը: Մենք պայմանավորվել ենք ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի վերաբերյալ»:

– Ի՞նչ արդյունքներ եք տեսնում վարչապետի վրացական այցից՝ հաշվի առնելով երկու կողմերի արած բավական խոստումնալից հայտարարությունները: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ «այսպիսի ընդունելություն Վրաստանում չէինք սպասում», Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ իր հայ գործընկերը շատ հետաքրքիր առաջարկներ է արել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման մասին: Առարկայական ի՞նչ արդյունքներ կան:

– Ամեն դեպքում մենք գիտենք, որ հայ-վրացական հարաբերությունները բավական ջերմ ու բարիդրացիական համատեքստ ունեն, և բնական է, որ փոխայցելությունները, որոնք տեղի են ունենում կողմերի միջև, նախ և առաջ պետք է լինեն դրական արդյունք ապահովող իմաստի մեջ:

Անդրադառնալով ձեր հարցին՝ կհամաձայնեմ, որ կողմերը երկուստեք քննարկել են հարցեր, որոնք ավելի առարկայական բնույթ ունեն, թեև այս պահին միայն փոքրիկ ազդակներ կան: Բայց թե ինչ են կոնկրետ խոսել, ինչ են պայմանավորվել, այդ մասին հասանալի տեղեկատվություն չկա: Բայց դատելով այն ամենից, ինչ հաղորդվել է, այո՛, լավատեսության հիմքեր ստեղծում են:

Կոնկրետ քննարկված հարցերի հետ կապված՝ կարող եմ ասել, որ օրակարգային հարցեր էին: Հիմնականում տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցության ոլորտներին առնչվող հարցերն են: Այս համատեքստում անհրաժեշտ է հիշատակել Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու խնդիրը: Գուցե որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել կամ քննարկումներ եղել են, որոնք, ինչպես իրենք պաշտոնյաներն են նշում, առարկայական բնույթ են կրել: Սա, իհարկե, ամենաողջունելի հանգամանքներից մեկը կլինի, քանի որ գիտեք՝ տարիներ շարունակ մարդիկ իրենց մաշկի վրա զգացել են Լարսի անցակետի խնդիրը, լինի շարքային զբոսաշրջիկ, այցելու, թե բեռնափոխադրում իրականացնող ընկերության ներկայացուցիչ: Սա այդ ուղղությամբ մեր պետության ամենամտահոգիչ խնդիրներից մեկն է:

Որքան էլ դժվար պատկերացնենք Լարսի այլընտրանքների հնարավորությունը, այսինքն՝ ճանապարհներ բացելը, այդուհանդերձ այս փուլում լավատեսության հիմք է տալիս այն հանգամանքը, որ Ռուսաստանը և Վրաստանը տեղեկություն են տվել, որ իրենք վերջնականապես պայմանավորվել են, որ այո, դա պետք է գործարկվի: Վրացական կողմը հայտարարել է, որ ինքն ավարտել է այդ փուլը երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության հետ, իսկ ռուսական կողմը որոշ չափով հապաղում է. բնական է, քաղաքական և մի շարք այլ հարցեր կան:

– Խոսքը Հարավային Օսիայի կամ Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան տանող ճանապարհները բացելու մասի՞ն է:

– Այո, խոսքը 2011 թ. համաձայնության մասին է, որը վերջերս Կարասին-Աբաշիձե հանդիպման ժամանակ կրկին քննարկվել է գործնական հարթության մեջ և կոնկրետ հայտարարություններ են արվել: Ի դեպ, այստեղ նշվել է նաև Հայաստանի շահի և մասնակցության մասին: Եթե չեմ սխալվում, Կարասինն էր դրա մասին նշել, թե որքան է դա կարևոր նաև Հայաստանի համար: Ըստ էության, այստեղ ակնարկ կա, թե ինչ վերաբերմունք է ինքը ցուցաբերում հայկական կողմի ներգրավվածությանը կամ շահին:

– Հաշվի առնելով այս միտումները Լարսի խնդրի շուրջ՝ որքանո՞վ է իրատեսական այն, որ ինչ-որ առաջընթաց կունենանք այս հարցում:

– Մենք այսպես թե այնպես հարցը պիտի համեմատության մեջ դիտարկենք: Եթե համեմատենք նախկինում արված կամ նույնիսկ չարված հայտարարությունները՝ կապված այդ հարցի հետ, ապա այս փուլում ուղերձները, որոնք արվեցին թե՛ ռուսական և թե՛ վրացական կողմերից, նաև Հայաստանի վարչապետն է նշել, որ այդ ուղղությամբ քննարկում և բանակցություն եղել է, սա նշանակում է, որ բանակցությունները 2011 թ. պայմանավորվածությունների շուրջ ավելի առարկայական փուլ են մտնում, բայց դրա հավանականության աստիճանի մասին դժվար է ասել, որովհետև դա նաև կախված կլինի տարածաշրջանային իրադարձություններից, գուցե նաև գլոբալ, աշխարհաքաղաքական զարգացումներից, Ռուսաստանի դերակատարությունից:

Այսպիսով, բացի այն հանգամանքը, որ սա Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրներով է պայմանավորված, նաև ընդհանուր առմամբ կապված է վրաց-ռուսական հարաբերությունների հետ: Որքան էլ վերջին տարիներին որոշակի դրական միտում նկատվում է այդ հարաբերություններում, այդուհանդերձ հարաբերությունները բավական սառն են, և ցանկացած պահի կարող են նույնիսկ դադարեցվել առևտրային համագործակցությունը, որն այսօր կա:

Տեսականորեն, այո, կարող ենք ասել, որ դրա հավանականությունը կա, բայց գործնականում ավելի դժվար է, որովհետև խնդիրները շատ են, պարզապես տարբերությունն այն է, որ այս անգամ, կարծես, ավելի առարկայական, գործնական խոսակցություններ են:

– Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ իրենք կարող են ներդրումներ անել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ, ավելացնելով, որ կազմակերպվելու է «բաց օր» Վրաստանի գործարարների համար: Վարչապետի անձի գործոնը, նախաձեռնողականությունը, Ձեր կարծիքով, կնպաստի՞ Հայաստանում վրացի գործարարների կողմից ներդրումներ անելուն:

– Իհարկե, դժվար է ասել՝ կոնկրետ վարչապետի գործոնը ինչպես կնպաստի դրան, բայց, ինչպես տեսանք, իր կողմից առաջարկված նախաձեռնություն է: Այո, անձնական մակարդակում ջերմ շփումները բերում են որոշակի դրական էֆեկտի: Որքան Վրաստանի տեղեկատվական հարթակից գիտեմ՝ այս այցելությունը բավական դրական տպավորություն է ունեցել վրացիների տեսանկյունից: Կարծում եմ, որ այո, ամեն դեպքում դրական արդյունք կունենանք, և եթե այս նախաձեռնությունը իրականանա, գործարարները գան, տեսնեն Հայաստանի ներդրումային պայմանները, գուցե ինչ-որ որոշում կայացնեն ներդրումներ անելու:

Առհասարակ Հայաստանը ոչ միայն վրացական պետության, գործարար աշխարհի, այլև ընդհանուր հասարակության համար շատ քիչ ճանաչելի երկիր է, և կարծում եմ՝ նաև այս ուղղությամբ պետք է աշխատենք, կլինեն համապատասխան գերատեսչություններ, թեկուզ հասարակական կազմակերպություններ: Այդուհանդերձ լավ կլինի, որ այդ ամենը լինի նաև պետության ուշադրության ներքո և քաղաքական առումով բարձր մակարդակի վրա, որպեսզի փորձենք իրենց ներգրավել մեր աշխարհին: Թվում է, թե մենք դարավոր հարևաններ ենք, բայց շատ քիչ ճանաչելի ենք իրենց համար, որքան էլ Վրաստանում մեծ համայնք ունենք: Մենք պետք է անպայման փորձենք տարբեր միջոցառումների գործադրման շնորհիվ ամեն ինչ անել, որ տեսանելի և ճանաչելի դարձնենք Հայաստան աշխարհը իրենց համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում