ԱԷՄԳ-ի մասնագետները Իրանի կառավարության տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի ներկա պաշարները գնահատել են 101.7 կգ, ինչը երեք անգամ ցածր է միջազգային համաձայնության թույլատրելի շեմից, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով կազմակերպության հրապարակած զեկույցին:
«2017 թվականի փետրվարի 18-ի դրությամբ՝ Իրանում մինչև 3.67% հարստացված ուրան-235-ի քանակությունը կազմում է 101.7 կիլոգրամ»,- մեջբերում է գործակալությունը զեկույցը: