Թուրքիան չի նախատեսում համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ, միևնույն ժամանակ չի պատրաստվում ուժով հեռացնել նրան իշխանությունից: Այս մասին RT-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը:
«Թուրքիան չի պատրաստվում առճակատման գնալ և ուժով հեռացնել Ասադին: Ահա թե ինչու են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համատեղ բանակցություններ են անցկացնում Աստանայում: Չեմ կարծում, որ Ասադի հանդեպ ուժի կիրառումը այժմ օրակարգում է»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը նշել է, որ Անկարան չի պատրաստվում համագործակցել սիրիացի նախարարի հետ:
Նշենք, որ Թուրքիան բազմիցս դեմ է հանդես եկել Սիրիայում Ասադի իշխանությանը և աջակցել է մի շարք ընդդիմադիր ուժերի: