Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լավ ընդդիմության միֆը լյուստրացիայի է ենթարկվել

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

Տիկին Սեդրակյան, Դուք առաջինն էիք, որ Ձեր անցողիկ տեղը զիջեցիք և նախընտրեցիք ընտրություններին պասիվ մասնակցությունը, Ձեզ հարջորդեցին Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը: Ընտրություններին որոշեցին չմասնակցել Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Սա նորությո՞ւն է մեր քաղաքական մշակույթում:

-Կարծում եմ՝ ես առաջինն էի, և ընտրապայքարին մասնակցելուց իմ հրաժարվելը պայմանավորված էր նաև օբյեկտիվ գործոններով: Ես միշտ գերադասել եմ քաղաքակա նության մեջ բռնել օբյեկտիվ դիրք, իսկ օբյեկտիվ դիրքը մարդուն դարձնում է նվազ խոցելի: Ես տեսա, որ ԱՄՆ նոր նախագահի ընտրության հետ նաև արևմտական և ժողովրդավարական ճամբարի շանսերը անհամեմատ կրճատվում են, այն էլ Հայաստանի նման երկրում, որտեղ տառացիորեն չկա պրոարևմտյան ընդդիմություն: Եվ նաև ակնկալում էի արձագանք, բայց այդ արձագանքը չեղավ, հետո սկսեցին հորիզոնում երևալ տարբեր դաշինքների և անդամակցություննեի տեսլականները, ապա նախընտրեցի չմասնակցել, որովհետև քաղաքական պայքարին մասնակցելը՝ քաղաքական ծրագրի հաղթանակն է: Ցավոք, այժմ շատ ուժեր, որոնք ձեռնոցների նման փոխում են իրենց դաշինքները, որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ եկեք մասնակցենք, հետո կտեսնենք՝ ինչ կերևա: Քաղաքականության մեջ ավանտյուրիզմը արդեն շատ վաղուց Հայաստանում կա և հստակ բանեցվում է ՀՀ իշխանությունների կողմից, և ի տարբերություն իշխանությունների, այն մարդիկ, ովքեր իբրև թե հակադրվում են իշխանություններին, պետք է ունենան հստակ ծրագիր, հստակ հաշվարկ: Չի կարելի ասել՝ մենք կգանք մասնակցելու, հետո թիմը կորոշի, թե ինչ անել: Այդպես չի լինի, չի կարող արևմտամետ ուժը մտնել ռուսական դաշինք և հետո ասել՝ մենք կփոխենք աշխարհը՝ համաձայն նոր ձևույթի, համաձայան մեր՝ արևմտական ծրագրի: Ակնհայտ է, որ «кто платит, тօт заказывает музыку»: Իսկ Հայաստանում փողը և դրան համապատասխան բոլոր լծակները ռուսամետների ձեռքին են:

-Փաստորեն, 9 դաշինք և կուսակցություն է մասնակցեու այս ընտրություններին: Մենք տեսնում ենք ռուսական գերազդեցություն՝ փոքր բացառություններով: Կարո՞ղ ենք ասել, որ դիմադրողականության խնդիր կունենանք այսպիսի խորհրդարանում:

-Ճիշտ հակառակը՝ այս խորհրդարանը լինելու է միատարր, միաձայն, և ՀՀ իշխանությունները հասկացել են դրա վտանգը, որովհետև վերջին մեկ ամսվա մեջ մենք տեսնում ենք բավականին ռադիկալ հայտարարություններ ԼՂՀ-ի խնդրի վերաբերյալ: Ցավոք, խորհրդարան մտնող ուժերը ավելի նվազ ենթարկվում են իշխանությանը, քան վերևի, ռուսական բևեռին, և հայտնի չէ, թե ինչ կլինի, երբ որ այդ բոլոր ուժերը մանդատ կստանան և տեսակարար կշիռ կկազմեն խորհրդարանում, և ինչ հրահանգ կստանան Ղարաբաղի հարցով: Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով քաղաքական պալիտրան այսպես ցրելը, Սահմանադրություն փոխելը, ընտրակարգ փոխելը կարող է ի վերջո բերել հակառակ արդյունքի: Պարզ է, թե ինչ է կատարվում Հայաստանում, այնուամենայնիվ փորձում են Ղարաբաղի հարցի լուծման համար միանձնյա պատասխանատվությունը բաշխել քաղաքական ուժերի մեջ, պատասխանատվությունը դնում են ոչ թե մեկ հոգու, այլ ռուսամետ ուժերի ուսերին:

-Եվ ի՞նչ սպասել այդ ռուսամետ ուժերից:

-Ամենավատը:

-Հայաստանը ուժեղացնո՞ւմ է, թե՞ թուլացնում այսպիսի Ազգային ժողովը, Ղարաբաղը հանձնո՞ւմ է, թե՞ պահում:

-Մենք կարող ենք տեսնել մեր վարչապետի օրինակով, որը եկել է Ռուսաստանից, «Գազպրոմի» պաշտոնյա է, վստահ եմ, որ ունի ամենալավ մտադրությունները, և նա այդ մասին բարձրաձայնեց՝ ասելով, որ մենաշնորհները կվերացվեն, բենզինի սակագինը կնվազի, ներդրումներ կլինեն… Ի՞նչ եղավ արդյունքում. որևէ փոփոխություն չգրանցվեց: Կարծում եք նրանից է, որ վարչապետը չունի՞ բավականաչափ կամք, ո՛չ, կամ նրանից է, որ չար ուժերը հակառակվո՞ւմ են վարչապետին, ո՛չ, սա եվրասիական տարածքի տրամաբանությունն է, սա ռուսական կառավարման, ռուսական փողաշորթության, Հայաստանի քաղաքական սուվերենության պակասի և Ղարաբաղի խնդրի տակ քողարկվելով՝ կեղտոտ տնտեսական գործարքներ կատարելու տրամաբանությունն է: Այդ է պատճառը, որ Հայաստանում որևէ բարի կամք չի կարող աշխատել, աշխատելու է ճամբարի տրամաբանությունը: Այդ պատճառով, հիմա խորհրդարան մտնող բազմաթիվ դաշինքները, որ խոսում են իրենց բարի մտադրությունների մասին և ասում են, որ կատարելու են իշխանափոխութուն, դա որևէ լավատեսական բան չի ներշնչում, որովհետև գալիս են նույն ճամբարի, նույն մտածողության, նույն վարվեցողության և նույն կեղծիքով ու նույն երկդիմիությամբ մարդիկ:

-Փաստորեն, Ազգային ժողովը երկրի կառավարման ողջ գործառույթները իր վրա է վերցնելու:

-Եթե այդ Ազգային ժողովը ստանձնի երկրի կառավարման գործառույթները, ապա ես վստահ եմ, որ բոլոր փողային գործարքների մասով իրենք շատ արագ և շատ հեշտ կպայմանավորվեն, և այդ լծակն է, որ միշտ քանդել է հայ պետականության հիմքերը, որովհետև պետականության ծրագիրը եթե չի բարձրաձայնվում, եթե պետության սուվերենությունը թիվ մեկ նպատակը չէ, ապա բնական է, որ եթե ամեն մեկը պետության մեջ իր անձնական շահն է հետապնդում, ապա ներգրավվում է ցանկացած կեղտոտ գործարքի մեջ:

2007-ից ի վեր ՀՀԿ-ն ունեցել է հակառակորդ ուժ՝ ի դեմս ԲՀԿ-ի: Այս ընտրություններում անթաքույց է, որ Գագիկ Ծառուկյանը և իր թիմը այլևս չեն սպառնում ՀՀԿ-ին, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարո՞ղ է լինել ՀՀԿ-ի հակակշիռը:

-Հակակշիռը չի կարող լինել թափթփված, չեն կարող միավորվել տարբեր գաղափարների տեր մարդիկ, հետո բոլորին փորձեն համոզել, որ այնքան էլ տարաձայնություններ չունեն… Դեմ լինել, չի նշանակում նման չլինել: Դեմ լինելը կարող է հազար շահ պարունակել: Դաշինքները ոչինչ չեն արել, որպեսզի ապացուցեն, որ իրենք տարբեր են իշխանություններից: Լավ ընդդիմության միֆը լյուստրացիայի է ենթարկվել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում