ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքից իր նահանջի մասին: Այս մասին տեղեկացրել է լիբանանյան Al Mayadden հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ԴԱԻՇ-ի հետ բախումների 104 օրվա ընթացքում այդ շրջանում թուրքական բանակը կորցրել է մոտ 400 զինվոր: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր Թուրքիայի զինված ուժերի օգնությամբ Էլ-Բաբը իր վերահսկողության տակ առնելու մասին: