Իրաքի անվտանգության ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել են գրոհել Մոսուլի գլխավոր օդանավակայանը, որը տեղակայված է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Արագ արձագանքման ուժերը, դաշնային ոստիկանությունը և հակաահաբեկչական ստորաբաժանումը գրոհում են Մոսուլի օդանավակայանի և Ալ-Ղազլանի ռազմաբազայի վրա»,-հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի պետական հեռուստատեսությանը:
Նշվում է, որ օդանավակայանի և ռազմաբազայի ազատագրումից հետո կսկսվի քաղաքային թաղամասերի մաքրումը ԴԱԻՇ-ից:
Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ առաջնային խնդիրը խաղաղ բնակիչներին փրկելն է ահաբեկիչներից: