Ryedale Auctioneers աճուրդային տան ներկայացուցչի տեղեկացմամբ՝ վաճառվել է բրիտանական The Beatles ռոք խմբի ղեկավար Ջոն Լենոնի արևապաշտպան ակնոցը, որը երգիչը կոխկրտել է մոլեգնության պահին՝ հայտնում է Reuters-ը:
«Աճուրդի հանված ակնոցի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր: Այն ձեռք բերեց մասնավոր հավաքածու ունեցող մի անձնավորություն, որը առքն իրականացրեց հեռախոսով»,- ասել է նա:
Ակնոցը, որ կոխկրտել էր Լենոնը հեռախոսային խոսակցության ժամանակ Լոնդոնում՝ իր հորեղբոր տանը, վաճառվել է 4,5 հազար դոլարով: