2008 թվականի մարտի 1-ի իրադարձություների ժամանակ Հայաստանի Զինված ուժերը պաշտպանել է Երևանի կարևոր օբյեկտները, մնացածը իշխանությունների գործն է: Այս մասին փետրվարի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը ողբերգական իրադարձությունների ժամանակ ղեկավարում էր ԶՈւ-ի Գլխավոր շտաբը:
«Մարտի 1-ի իրադարձությունները, կարծում եմ, որ հայ իրականության համար ամենացավալի, ամենաողբերգական իրադարձություններն են: Այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք իրականացրել և այսօր էլ իրականացնում են գործող իշխանությունները: Եթե հետևենք քրեական գործընթացի ընթացքին և փաստահավաք խմբի գործունեությանը, կտեսնենք, որ այնտեղ ԶՈւ, բանակի ներկայությունը բացակայում է… ԶՈւ-ն պաշտպանել է մեր մայրաքաղաքի կարևոր օբյեկտները, մնացածը իշխանությունների խնդիրն է: Եթե մենք գանք իշխանության, անկասկած ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,- նշեց Ս. Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: