Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

ԼՂ հակամարտության նոր սրացումը կանխելը դարձել է Պուտինի անձնական գործը. Սերգեյ Մարկեդոնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

 

– Պարոն Մարկեդոնով, ի՞նչ կարող եք ասել Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայումս տիրող իրավիճակի և Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչո՞ւ է իրավիճակը գնալով սրվում, այն ինչի՞ կարող է հանգեցնել: Պե՞տք է արդյոք սպասենք հակամարտության նոր սրացման:

– Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի անվանել սառեցված հակամարտություն կամ առճակատում, քանի որ սառեցված հակամարտությունը ենթադրում է դինամիկայի բացակայություն, իսկ այստեղ դինամիկա կա և ցավոք, այն բացասական է: Եթե խոսենք հակամարտության սրացման և միջադեպերի մասին, ապա ինձ թվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք ինչ-որ իմաստով դարձանք ապրիլյան իրադարձությունների գերին: Ասում ենք՝ սա աննախադեպ իրավիճակ է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2008 թ. մարտին ևս աննախադեպ իրավիճակ էր, այն աննախադեպ էր նաև 2010-ին, 2012-ին, 2014-ին, 2015-ին, այսինքն՝ առաջանում էին ինչ-որ հանգամանքներ, որոնք բացում էին նոր նախադեպ: Եթե նայենք իրադրությանը այս հակամարտության գոտում, երևի 2006 թվականից տեսնում ենք միջադեպերի քանակի որոշակի աճ: Բազմաթիվ պատճառներ կային դրա համար՝ ներառյալ թե՛ դիվանագիտական գործընթացի լճացումը, թե՛ այն ժամանակվա իրադրությունը Կոսովոյի շուրջ, որը սրվեց, երբ սկսվեցին Կոսովոյի ճանաչման նախապատրաստական աշխատանքները, հետո եղավ ճանաչումը, սկսվեցին բանավեճերը ինքնորոշման և աշխարհում ու մասնավորապես հետխորհրդային տարածքում այդ իրավունքի իրագործման սահմանների մասին:

Ըստ էության, այսօր բոլոր այս գործոնները պահպանվել են, որովհետև հետխորհրդային տարածաշրջանում գոյություն ունեցող մյուս կոնֆլիկտներից էլ տեսնում ենք, որ միասնական պետության փլուզման գործընթացը դեռևս չի ավարտվել, այն փաստացի շարունակվում է, տարբեր կողմեր տարբեր ձևով են ընկալում կամ պատկերացնում այդ գործընթացը և դրա արդյունքները: Եվ եթե խոսենք զուտ ԼՂ հակամարտության մասին, ապա իրենք՝ հակամարտող կողմերը չեն նահանջում իրենց առավելապաշտական մոտեցումներից:

Ինչ վերաբերում է համանախագահներին և վերջիններիս կողմից ճնշում գործադրելու մասին հարցին, ապա ինչքան էլ համանախագահները շահագրգռված լինեն հակամարտության կարգավորմամբ, նրանք, նախ, չեն կարող կարգավորել հակամարտությունը հակամարտող կողմերի փոխարեն, երկրորդը՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները բավական բարդ են, երբեմն էլ՝ առճակատվող, ինչն, իհարկե, ազդում է համանախագահների գործունեության վրա: Այո, նրանք շատ լավ գործ արեցին, կեցցեն համանախագահները, նրանք Ղրիմի պատմությանը հաջորդած երկու տարիներին կարողացան չփչացնել հարաբերությունները և ապահովել ինչ-որ միասնական դիրքորոշում, բայց նրանք հրեշտակներ չեն, և հետո նրանց ետևում կանգնած են իրենց երկրները և այդ երկրների շահերը: Սա բարդացնում է միասնաբար կողմերի վրա ճնշում գործադրելը:

Ապրիլի կրկնությունը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Այն, որ միջադեպեր լինելու են, ակնհայտ է, դրանք ըստ էության այսօր էլ են լինում, դա փաստ է: Չեմ կարծում, թե սրացումը նույնությամբ կկրկնվի: Գուցե կլինի ավելի ցածր մակարդակի էսկալացիա, գուցե ավելի բարձր մակարդակի էսկալացիա լինի:

Ի՞նչն է զսպում: Մի մտածեք, թե ես ռուսաստանցի եմ և իմ երկիրն եմ գովազդում, բայց ակնհայտ է, որ նմանատիպ էսկալացիաները կանխելը դարձել է Ռուսաստանի նախագահի անձնական գործը: Նա ինչ-որ իմաստով քաղաքական ներդրում արեց կարգավորման գործի մեջ, երբ հանդիպում կազմակերպեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Պուտինը այն մարդը չէ, որը մի բան է անում «յոթ դայակ մի երեխայի տիրություն չեն անի» սկզբունքով, նա հանձն չի առնում մի գործ, եթե չի կարող վերահսկել և ապահովել արդյունք: Դա, իհարկե, զսպում է, տվյալ դեպքում՝ հատկապես Ադրբեջանին, ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը ավելի վատն է կամ ավելի լավն է: Ես այդ կատեգորիաներով չեմ խոսում, այլ որովհետև Ադրբեջանը իրեն համարում է պարտված կողմ, և իհարկե, ամենաշատը Ադրբեջանն է դժգոհ ստատուս-քվոյից: Ռուսաստանի խնդիրն է հնարավորինս թույլ չտալ, որ այս իրավիճակը ընթանա քաոսային, անկառավարելի սցենարով: Սա է Ռուսաստանի առաջադրանքը: Այդ մասին վերջերս հայտարարեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործ չէ: Ի դեպ, այդ հարցի մասին՝ ներքին գործ է, թե ոչ: Պետք է հասկանալ, որ ցանկացած էթնո-քաղաքական կոնֆլիկտ ուշ թե շուտ դառնում է ոչ ներքին գործ: Կարող ենք ասել, որ դա նաև Հայաստանի կամ հայոց աշխարհի ներքին գործը չէ, եթե «հայոց աշխարհ» ասելով՝ հասկանանք Սփյուռքը, Հայաստանը, Ղարաբաղը, որովհետև այդ հակամարտությունը, իհարկե, ազդում է հարևանների վրա: Իսկ ի՞նչ է, սա Թուրքիայի հարցը չէ՞: Եթե Թուրքիայի հետ կապ չունի, եթե սա բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, ապա ինչու Թուրքիան 1993 թ. ապրիլին փակեց Հայաստանի հետ սահմանը, կամ, ասենք, Իրանի գործը չէ: Իրանը դեռ 1992-ին աչքի ընկավ միջնորդական առաքելությամբ: Ինչո՞ւ պիտի դա աներ, եթե դա ներքին գործ է: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի, համանախագահող մյուս երկու պետությունների՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մասին, որոնք շատ ավելի հեռու են հակամարտության գոտուց, քան Թուրքիան և Իրանը, այնպես որ սա փաստացի ներքին գործ չէ, որովհետև կա Մինսկի խումբ, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ցանկացած պատասխանատու պաշտոնյա պարտադիր հանդիպում է Մինսկի խմբի համանախագահների հետ և համաձայնեցնում է իր քայլերը նրանց հետ: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չափազանց բարդ է և հղի է խախտումներով, ուստի օպտիմալ տարբերակը կլինի բռնության մակարդակը գոնե ինչ-որ վերահսկելի շրջանակների մեջ պահելը:

– Այսինքն՝ գլխավոր խնդիրը նոր պատերազմը կանխե՞լն է:

– Այո, կանխել լայնածավալ պատերազմը, նվազեցնել միջադեպերի քանակը, եթե հնարավոր չլինի դրանք ընդհանրապես բացառել, դրանք մտցնել որակյալ մշտադիտարկման հունի մեջ: Սա այսօրվա նվազագույն խնդիրն է:

– Բայց Ադրբեջանը դեմ է մշտադիտարկման, հետաքննության մեխանիզմներին և ամեն ինչ անում է դրանց ներդրումը թույլ չտալու համար:

– Հասկացեք, ցանկացած երկիր և համանախագահող ցանկացած պետություն, նույնիսկ եթե նրանք ընդունում են այդ թեզիսը, ստիպված են հաշվի նստել Ադրբեջանի հետ, եթե կուզեք՝ պարել նրա դուդուկի տակ, որովհետև սա կարևոր խաղացող է և՛ Կովկասում և՛ այսպես ասած՝ Մեծ Մերձավոր Արևելքում, հետևաբար, նույնիսկ եթե նրանք տեսնեն դա, այնուամենայնիվ որոշակի դիվանագիտական ռեվերանսներ են անելու Բաքվին:

– Դուք ասում եք, որ հայտարարությունը, թե «Ղարաբաղը մեր ներքին գործն է», կարելի է ասել՝ հակագիտական արտահայտություն է: Բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ոչ, հակամարտության սրացումը, ապրիլյան ռազմական բախումները և լարվածությունը շփման գծում Ադրբեջանի ներքին գործն է: Կարծում եք՝ նա բանավեճի մե՞ջ է մտնում Լավրովի, ռուսական կողմի հետ:

– Բաց բանավեճի մեջ՝ երևի ոչ, պարզապես յուրաքանչյուրն իր լսարանի համար է աշխատում: Ալիևի լսարանը իր երկրի քաղաքացիներն են: Անհրաժեշտ է ներքին տնտեսական բարդ իրավիճակի և զանազան հեռանկարների պայմաններում ցույց տալ հանրությանը, թե ազգը համախմբված է՝ չնայած ամեն ինչին, և այդպես շարունակ:

Լավրովի լսարանի մեջ են մտնում թե՛ արևմտյան գործընկերները, թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը: Այս լսարանը մի քիչ տարբեր է: Ինչ-որ առումով, այո, սա բանավեճ է, բայց հավատացեք ինձ՝ եթե վաղը դուք դառնաք Ադրբեջանի նախագահ կամ, օրինակ, ես, նույն ձևով ենք խոսելու: Դա այդ երկրի քաղաքականության տրամաբանությունն է: Իմաստ չունի ասել՝ վա՜յ, դա շատ վատ է: Դա այնքան էլ գիտական մոտեցում չի լինի: Բայց փաստացի, եթե նույն նախագահ Ալիևը հանդիպի Լավրովի, Պուտինի կամ համանախագահների հետ, նա այսպես թե այնպես ճշտելու է իր քայլերը Ղարաբաղի հարցով նրանց հետ: Եվ հետո, եթե Ղարաբաղը ներքին գործ է, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը հղում անում ՄԱԿ-ի փաստաթղթերին: Մի՞թե ՄԱԿ-ի բանաձևերը այս կամ այն երկրի ներքին փաստաթղթերն են: Իմ կարծիքով՝ ոչ: Ուստի այստեղ կա որոշակի հակասություն:

– Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան այս անգամ, եթե նոր հարձակում իրականացվի Ադրբեջանի կողմից:

– Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը քիչ թե շատ պարզ է և կանխատեսելի. կարձագանքի այնպես, ինչպես նախորդ տարվա ապրիլին, իհարկե, որոշակի հանգամանքների պարագայում: Խնդիրն այն է, որ եթե դա սահմանափակվի Ղարաբաղի տարածքով, դա մի բան է, իսկ եթե հարձակումը լինի Հայաստանի ուղղությամբ, դա լրիվ ուրիշ է: Կարծում եմ՝ Մոսկվայի արձագանքը ավելի կոշտ կլինի, ինչ-որ տեղ նման 2008 թ. իրավիճակին: Բայց եթե ռազմական գործողությունները սահմանափակվեն Ղարաբաղի տարածքով՝ կլինի մոտավորապես նույնպիսի արձագանք, ինչպիսին եղավ ապրիլին, այսինքն՝ Մոսկվան կփորձի կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ (կա՛մ նախագահներին, կա՛մ գլխավոր շտաբերի պետերին) և դադարեցնել բռնությունը:

– Տարածաշրջանային ի՞նչ գործոններ եք այսօր տեսնում, որոնք կարող են զսպել հակամարտության նոր սրացումը:

– Եթե փորձենք հանրագումարի բերել, ապա ես մեծ հաճույքով ձեր հեռուստադիտողների և ընթերցողների ուշադրությունը կհրավիրեմ մի զեկույցի վրա, որին ես նույնպես մասնակցել եմ: Դա «Արտաքին քաղաքականություն» գործակալության զեկույցն է 2017-ին Ռուսաստանի սպառնալիքների մասին, որտեղ ի թիվս այլ խնդիրների՝ առանձին գլուխ կա նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Տվյալ դեպքում չգիտես՝ ուրախանալ, թե ոչ, բայց ամեն դեպքում այն ներառվել է զեկույցում՝ որպես հետխորհրդային տարածքի ամենակարևոր սպառնալիքներից մեկը: Այդ բաժնում, որի հեղինակը ես եմ, մասնավորապես գրել եմ էսկալացիայի հնարավորության նվազեցման վրա ազդող դրական գործոնների մասին, որոնցից են կարգավորման գործընթացում Ռուսաստանի և անձամբ նախագահի դերակատարության մեծացումը և ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը, որովհետև, եթե այդ հարաբերությունները սրված լինեին, ապա այս հակամարտությունը շատ հարմար դաշտ կլիներ այս երկու երկրների համար՝ «խաղալու» հակասությունների վրա: Սա դրական պահ է, և այն, որ Լավրովը հայտարարեց, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հարցում, դա առաջարկ էր խաղալու իսկապես կառուցողական դեր և ոչ թե միայն «մեծ եղբոր» դեր, դուք էլ գիտեք, թե ում:

Բացասական գործոններից կարելի է նշել այն, որ թե՛ Ռուսաստանի և Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի և Արևմուտքի միջև վստահության մակարդակն, այնուամենայնիվ, այնքան բարձր չէ, որպեսզի միասին գործեն նույն ուղղությամբ: Ղարաբաղի հարցում կան որոշ մշակումներ, բայց ընդհանուր առմամբ՝ համատեքստը դեռ փայլուն չէ, և իրենք կողմերն էլ շատ հեռու են կարգավորման գործում առաջընթացի հասնելուց: Պարզապես գործում է ներքին տրամաբանությունը շփման գծում:

– Այսինքն՝ որևէ հեռանկար չկա բանակցությունների վերսկսման համար:

– Չէ, բանակցություններից չեն հրաժարվի: Ես չեմ բացառում, որ հանդիպումներ կլինեն թե՛ նախագահների, թե՛ նախարարների միջև, պարզապես առաջին տարին չէ, որ տեսնում ենք այդ ճոճանիվը, երբ տեղի են ունենում բանակցություններ, և դրանց նախօրեին՝ մեծ փոխհրաձգություն, կամ բանակցություններից մեկ օր անց, երբ կարծես թե կողմերը ինչ-որ համաձայնության են եկել, սադրանք է լինում շփման գծում: Ցավոք սրտի, այս վիճակը շարունակվում է արդեն մի քանի տարի, ուստի չեմ կարծում, թե բանակցությունների մասին ընդհանրապես կմոռանան: Չի բացառվում, որ մենք մեկի տեղը մի քանի հանդիպում տեսնենք, բայց հարցն այն է, թե արդյո՞ք դա կբերի անշրջելի դրական արդյունքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում