Մեծ Բրիտանիայում փետրվարի 20-ին պատգամավորները կքննարկեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունը չեղարկելու պահանջով անցկացվող ստորագրահավաքը, որն արդեն հասցրել է հավաքել 1,7 մլն ստորագրություն՝ տեղեկացնում է bbc.com-ը:
Կքննարկվի նաև Թրամփի այցելության օգտին արված ստորագրահավաքը, որը հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն:
Նշվում է, որ Թրամփի այցելության դեմ նախաձեռնած ստորագրահավաքը ստորագրությունների քանակով երկրորդն է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ կրկնակի քվեարկությունից հետո, որը ստորագրել էր ավելի քան 4 մլն մարդ: