Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հանցաշխարհի հետ Սերժ Սարգսյանի կապերը կոմպրոմատ են ռուսների ձեռքում

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է ռուսական կոմպրոմատների ազդեցությունը տարբեր երկրների վրա: Անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի հարցին, թե տարիների ընթացքում հայ տարբեր իշախնավորների վրա այդ կոմպրոմատներն ի՞նչ ազդեցություն են ունեցել, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Դժվարանում եմ միանշանակ գնահատական տալ, որովհետև մինչև վերջերս հրապարակավ չէինք կարող խոսել՝ հղում կատարելով այդ կոմպրոմատներին՝ անձի վերաբերյալ վարկաբեկող տվյալների բազային: Դրանք առանձին դեպքերում լրատվական միջոցներով մրցակիցների կողմից հատվածային բնույթ ունեցող տեղեկություններ էին, որոնք հեշտությամբ մարվում էին, որովհետև տեղեկատվության ձեռքբերողը և տարածողն ուներ կոնկրետ խնդիր տվյալ ժամանակահատվածում և այդ առումով վարկաբեկող տվյալների օգտագործումը կարճաժամկետ նշանակություն ուներ…

Այժմ, երբ որ դիտարկում ենք Հայաստանի իրականությունը, իրականության մեջ մենք ունենք փաստեր. ԵՏՄ-ի օգտին քվերակել է ԱԺ բացարձակ մեծամասնությունը, հետագայում Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ մեկ գիշերվա ընթացքում, Պուտինի հետ հանդիպումից հետո ինքը համաձայնել է հրաժարվել Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց, այնուհետև հայտարարել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին:

Եվ այդ ամենը բացատրվում էր անվտանգության խնդիրներով, բայց ավելի է խորացել այդ վտանգը: Երբ որ խոսքը վերաբերում էր միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելուն, միացյալ զորախմբի ստեղծմանը, բոլորը կողմ էին քվեարկում: Երբ որ անկախ կուսակցական պատկանելությունից բոլորը դրսևորում են միատեսակ վարքագիծ, ես չեմ ասում, թե բոլոր քվեարկողների վրա ռուսական անվտանգության ծառայությունները մեկ առ մեկ ազդեցություն ունեն, բայց ակամա հարց է ծագում, որ այդ քաղաքական միավորների առնվազն ղեկավարների վրա նրանք որոշակի ազդեցություն ունեն…

Հիշենք հոկտեմբերի 27-ը, բոլորն ասում են, որ կա չբացահայտված մաս՝ իրական կազմակերպիչների առումով, այդ թվում նաև Արամ Զավենի Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ իրեն Սերժ Սարգսյանը խոստացել է, որ հետո կհայտնի, թե ովքեր են կազմակերպիչները, այնուհետև այդ հարցն էլ մնաց օդում կախված:

Օդում կախված են մնում լուրերը, որ Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայությունները Հայաստանում հիմնական քաղաքական դեմքերի վրա ունեն ազդեցության լծակներ, և դա չի հերքվում, այլ հիմնավորվում է նրանով, որ միատեսակ վարքագիծ է դրսևորվում՝ անկախ կուսակցական շահերի տարբերություններից: Բոլորը բերանները ջուր են առնում, հենց որ խոսքը վերաբերում է Կրեմլին: Ոչ թե ՀՀ անվտանգության, այլ սեփական անվտանգության խնդիրներն են նրանց մտահոգում՝ գուցե ֆիզիկական անվտանգության, գուցե կարիերայի տեսակետից… Հիշենք, որ Ավետիսյանների ընտանիքի հետ կապված՝ քաղաքացիների բուռն ընդվզման պարագայում ևս չկար քաղաքական գնահատական ռուսական բազայի հրամանատարության պատասխանատվության մասին…»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև վերջին օրերին համացանցում հրապարակված՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութին, որտեղ Սարգսյանը մասնակցում է խնջույքի, որին ներկա է եղել քրեական աշխահում մեծ հեղինակություն ունեցող Դեդ Հասանը: Տեսանյութը նկարահանվել է 1993 թվականին և օրերս հրապարակվել է ֆրանսիացի օգտատիրոջ կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում