Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK) Անտարկտիկայում «Թուրքական գիտակայանի» ստեղծման շրջանակներում համագործակցում է Ստամբուլի տեխնիկական համալսարանի հետ։
Այդ նպատակով TÜBİTAK-ը Անտարկտիկա է գործուղել կենսաբան, դոկտոր Քալքանին։ Վերջինս գործունեություն է ծավալելու Բուլղարիայի Անտարկտիկայի բազայի ինստիտուտում։
Հաղորդվում է, որ ներկա դրությամբ Անտարկտիկայի վերաբերյալ 1961թ. պայմանագրի անդամներ են 53 երկրներ, որոնցից 29-ն ունեն քվեարկելու իրավունք, իսկ մնացյալ 24-ը, որոնց թվում է նաև Թուրքիան, ունեն դիտորդի կարգավիճակ։
Մինչև 2048 թվականն արգելված է օգտագործել Անտարկտիկայի ստորգետնյա և մնացյալ պաշարները։