Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԱԺ պատգամավորների խնդիրը որևէ լեզվի չիմացությունն է. Ո՞րն է լինելու պատգամավորների հայերենի ստուգման չափանիշը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Անուշ Սեդրակյանը:

-ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»:

Տիկին Սեդրակյան, սա որքանո՞վ արդյունավետ գործընթաց կլինի, արդյոք հայերենին տիրապետելն է մեր խնդիրը:

-Ազգային ժողովի խնդիրը ընդհանրապես որևէ լեզվի չիմացությունն է, պատգամավորի համար պահանջված շրջանակներում, և այստեղ շատ-շատ աղոտ են չափանիշները. ո՞րն է լինելու լեզվի իմացության վերջին սահմանը: Դա արդյո՞ք լինելու է քերականական ուղղախոսությունը, նորմալ ուղղախոսությունը, արտահայտվելու ոճական առանձնահատկությունը, թե բոլորը միասին, ինձ թվում է, այս բոլորը հանգեցնել էթիկական նկատառումների, որով, ցավոք, չի զբաղվում ԱԺ Էթիկայի հանձնաժողովը: Առաջին հերթին հայհոյական բառերի և նման արտահայտությունների օգտագործումն է, երկրորդը՝ պաթետիկ բանաստեղծությունների և նմանատիպ ծաղկուն ճառերի ցիտումը ԱԺ-ում, որը ոչ մի կապ չունի օրենսդրական աշխատանքի հետ, և երրորդը՝ ազգային լեզվով արվող գրագրությունն է, այսինքն՝ հայաստանյան բոլոր հիմնարկները, ԱԺ-ն բացառություն չէ, պետք է գրագրությունը վարեն հայերենով:

Այսինքն՝ եթե մեծ հաշվով եթե իսկապես ստուգվելու լինի պատգամավորի հայերենի իմացությունը, կարող ենք ասել, որ 90 տոկոսը չեն տիրապտում:

-Չափանիշները շատ-շատ աղոտ են և շատ աննշմար, հստակ չէ ինչ է արվելու, թելադրությո՞ւն է գրելու պատգամավորը, թե՞ստ է գրելու, «Վարդանանք»-ի սյուժեն է պատմելու, ո՞րն է հայերենի ստուգման չափանիշը մեծահասակ մարդու համար:

-Գուցե թեստե՞ր է լրացնելու:

-Չէ, ինձ թվում է միգուցե հակառակից պետք է գնալ, այն չափանիշներով, որ նշեցի: Եվ իհարկե չխառնել տարբեր լեզուներ ԱԺ ամբիոնից, ընդ որում այդ լեզուները խառնող բոլոր պատգամավորները, եթե խառնում են երեք լեզու, երեքում էլ հավասարապես սխալներ կան:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում