Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Ծառուկյանը կոռեկտ անձնավորություն է, լուրջ ընդդիմադիր գործիչ. լավ կլիներ ընդգրկվեինք այդ դաշինքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

– Տիկին Սարգսյան, հայտարարել էիք, որ սպասում եք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը Ձեր հետագա գործունեությունը հստակեցնելու համար։ Հիմա արդեն պա՞րզ է, թե ինչ ձևաչափով կմասնակցեք ընտրություններին։

– Տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ կան բանակցություններ։  Հիմա կարծես ավելի հստակ են մեր անելիքները, բանակցություններն ավելի կոնկրետ կլինեն։ Չեմ բացառում, որ եթե կարողանանք փոխհամաձայնության գալ՝ միասին կգնանք։ Կուսակցությունում այդ հարցը քննարկվել է, մենք մտածում ենք՝ քանի որ Գագիկ Ծառուկյանը լայն դաշինք է ստեղծելու, լավ կլիներ մենք կարողանայինք այդ դաշինքում ընդգրկվել։ Առաջիկա օրերին պարզ կլինի։

– Ընդգրկվել ասելով՝ նկատի ունեք միայն Դո՞ւք, թե՞ կուսակցության այլ անդամներ ևս։

– Կուսակցությունը։ Եթե կուսակցությունների դաշինք է ձևավորում, նախընտրում ենք կուսակցությունը դաշինք կազմի: Հիմա շատ ավելի ակտիվ կլինեն բանակցությունները, ու ավելի տեսանելի կլինի։

– Դաշինքների չկայացման հիմնական պատճառը լինում է տեղերի բաշխումը։ Ձեզ համար կարևո՞ր է, թե որ հորիզոնականում կլինեք։

– Մինչև համաձայնություն չունենանք համատեղ մասնակցության վերաբերյալ, տեղերի մասին խոսելն անիմաստ է։ Կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կլինեն։

– Անձամբ փորձելո՞ւ եք Ծառուկյանի հետ հանդիպել։

– Ես ինքս կնախաձեռնեմ հանդիպել իր հետ։ Հատկապես որ հայտարարում է՝ բոլոր քաղաքական ուժերի, մտահոգ գործիչների հետ հանդիպման ու պայքարի կողմնակից է։

– Իսկ հնարավո՞ր է  այդ լայն դաշինքում լինի այնպիսի քաղաքական ուժ, որի հետ աշխատելն անհնար համարեք։

– Չի բացառվում, բայց ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը իր շուրջը կհավաքի այնպիսի քաղաքական ուժերի, որոնց նկատմամբ չկա հանրային վստահություն ու համակրանք։

– Կարծում եք՝ նա հանդես կգա՞ այնպիսի արմատական ընդդիմադիր շարքերից, ինչպիսին որ կար նախքան հայտնի իրադարձությունները։

– Նա միշտ կոռեկտ անձնավորություն է եղել, հստակ ձևակերպել է իր նպատակներն ու մտահոգությունները։ Համարում եմ, որ նա լուրջ ընդդիմադիր գործիչ է։ Համենայնդեպս, նա իշխանության հետ դաշինք չկազմելով՝ ակնկալում է ընդդիմության ձայները, ինչը և արդարացված է։

– Հնարավո՞ր է, որ իշխանությունները իր հետ նորից նույն կերպ վարվեն։

– Եթե իշխանություններն այդ ճանապարհով գնան, ապա այս անգամ իշխանությունն է իր քչաթիվ ձայները կորցնելու ու հանրային մեծ ընդվզման առիթ  տալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում