Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ լավատեսորեն է տրմադրված միջուկային գործարքի ապագայի հանդեպ, որը ստորագրվել է Իրանի ու «վեցյակի» միջև։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող միակողմանի չեղյալ հայտարարել համաձայնագիրը. «Նորընտիր նախագահը ցույց է տվել, որ դժգոհ է միջուկային գործարքից՝ այն անվանելով երբեմն կնքված վատագույն գործարք։
Դա միայն քարոզչություն է։ Ես չեմ կարծում, թե նա կարող է ինչ-որ բան անել, երբ կհայտնվի Սպիտակ տանը։ Մենք դրականորեն ենք տրամադրված միջուկային գործարքի ապագայի հանդեպ, և դա լավ է նաև ԱՄՆ-ի համար։ Սակայն Թրամփը չի հասկանում դա»։