Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը, «Հարավային գազային միջանցք» ընկերությունը և Համաշխարհային բանկը ստորագրել են «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի համար 400 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին իրավական փաստաթուղթը։
Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկը։ «Հարավային գազային միջանցքի» նախագիծը նախատեսում է խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծում․ «Շահ Դենիզ 2»-ի շրջանակներում Թուրքիայի տարածքով Եվրոպային ադրբեջանական գազ մատակարարելու համար։
Սկզբնական շրջանում TANAP-ի տարեկան թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր։ Գազատարի երկարությունը կազմում է 1850 կիլոմետր։