Մեքենա արտադրող Volkswagen ընկերությունը համաձայնել է 4.3 մլրդ դոլար վճարել ԱՄՆ իշխանություններին դիզելային սկանդալի կարգավորման համար։ Գերմանական ընկերությունը նաև հայտարարել է, որ ճանաչում է մեղքն ամերիկյան մի քանի օրենքների խախտման մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ գտնվում է ԱՄՆ արդարադատության նախարարության և մաքսային ծառայության հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում։
Ամփոփիչ համաձայնագիրը դեռևս պետք է պաշտոնապես հավանության արժանացվի ընկերության ղեկավարների և դիտորդական խորհրդի կողմից։ Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին։