Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը կարող է առաջ բերել Թուրքիայի զայրույթը. AP

Արդյոք Օբամայի վարչակազմը Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային կոտորածը քողարկված կերպով ճանաչե՞լ է որպես Ցեղասպանություն՝ գրում է Associated Press պարբերականը:

«Ցեղասպանություն» եզրույթը տաբու է եղել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Բարաք Օբամայի համար, ով խոսել է զանգվածային կոտորածների և պատմական ողբերգության մասին։ Բայց Օբամայի օրոք ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը կոտրել է այդ լռությունը։

Վաշինգտոնում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը փրկվել է Հոլոքոստից, Փաուերը հիշատակել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին (Genocide denial against the Armenians)։

«Այս 5 բառը կարող է առաջ բերել Թուրքիայի զայրույթը, որը կտրականապես դեմ է ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հիշատակման, և որի ռազմավարական դերը՝ որպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակից, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին ստիպում է շատ զգուշորեն խոսել մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածի մասին։ Նման հայտարարությունն անակնկալ է՝ հաշվի առնելով Փաուերի կարգավիճակը, որը դասով երկրի երկրորդ դիվանագետն է, և նրա բառերը քողարկված քննադատություն են՝ ուղղված Օբամային»՝ ասվում է հոդվածում։

Օբաման իր նախընտրական քարոզարշավների ժամանակ բազմիցս խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նման բան չարեց։

Նախքան պաշտոնը ստանձնելը՝ Փաուերը, որը Պուլիտցերյան մրցանակի արժանացած լրագրող է, շատ է գրել Ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ արձագանքի մասին։ Պաշտոնյաների խոսքերով՝ նա հետնաբեմում բազմիցս կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Փաուերի մամլո խոսնակ Կուրտիս Կուպերը հայտարարել է, որ Ցեղասպանության հիշատակումը հնչել է Վիզելի հիշատակի ֆոնին և նպատակ է ունեցել «կոչ անել մյուսներին դեմ հանդես գալ, այլ ոչ թե պաշտպանել պարբերաբար տեղի ունեցող անարդարությունը, զանգվածային գազանություններն ու ցեղասպանությունները, որոնցից մեկը նա ստիպված էր հանդուրժել»։ Նա նշել է, որ Փաուերի բառերը չեն արտահայտում վարչակազմի քաղաքականության փոփոխությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։

«Նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս սգացել են և ընդունել Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանության և բռնի տեղահանման փաստը, ինչպես նաև հայտարարել են, որ փաստերի լիարժեք, անկեղծ ու բացահայտ ճանաչումը մեր շահերից է բխում»,- ասել էր Թոները։

Այն հանգամանքը, որ Օբաման հայերի զանգվածային կոտորածը չբնութագրեց որպես Ցեղասպանություն, հարուցել է իրավապաշտպանների և փաստաբանների զայրույթը՝ ասվում է հոդվածում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում