Նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբի կալանավորված անդամ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեղադրանքը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել: «Նյութերին ծանոթացանք, չկա որևէ հիմք, ապացույցներ չկան, որ ինքը կատարել է այն հանցանքը, որի համար մեղադրվում է»,- նշեց Գ. Հովհաննիսյանը:
Փաստաբանը նաև ընդգծեց. «Հետագայում նախաքննական մարմնի ապօրինությունները ջրի երես կբերենք»:
Փաստաբանը պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել՝ իր խոսքով՝ դատարանի անրադարության հետ կապված, որ օբյետիվ մոտեցում չի ցուցաբերում, նաև տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելանքի հետ կապված:
Հիշեցնենք, որ ազատամարտիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կամ կրելը):
Մանրամասները՝ տեսանյութում: