Facebook սոցցանցի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ընդհանուր 6 մլրդ դոլարի սեփական բաժնետոմսերի հետգնմանը։ Այս մասին հաղորդվում է ամերիկյան ընկերության հաշվետվության կայքում։
Հետգնման ծրագիրն ուժի մեջ կմտնի 2017 թվականի առաջին եռամսյակում և չի ունենա ավարտի ժամկետ։
«Այդ ծրագիրն իրականացվում է երկարաժամկետ հեռանկարում բիզնեսի զարգացման նպատակներով կապիտալի բաշխման ռազմավարության շրջանակներում»,-նշվում է հաղորդագրությունում։