Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Գյումրիում բացվել է երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձան

Օգոստոսի 5-ին Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում, նշեցին Երկաթուղայինի օրը:

Տոնական արարողություններին մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանում Ռուսաստնի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գյումրու քազաքապետ Սամվել Բալասանյանը, երկաթուղայինները, գյումրեցիները:

Միջոցառման շրջանակներում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանը:

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի խոսքերով, երկրաշարժի օրերը ծանր փորձություն էին Հայաստանի համար, ում օգնության էին հասել ինչպես այլ սովետական հանրապետությունները, այնպես էլ աշխարհի շատ երկրներ:

– Այդ օրերը լուրջ փորձություն են եղել նաև երկաթուղու համար, քանի որ երկաթուղային ուղիներով տուժած բնակավայրեր բերվում էին անհրաժեշտ սարքավորումներ, հումանիտար օգնություն, դեղորայք: Գյումրու երկաթուղային հանգույցը շարունակեց աշխատանքը երկրաշարժից մեկ օր անց: Աշխատանքի էին դուրս եկել բոլոր կենդանի մնացած երկաթուղայինները՝ չնայած, որ այն օրերին չկար ընտանիք, որը չունեցավ կորուստներ: Սակայն բոլոր երկաթուղայինները հասկանում էին, որ առանց երկաթուղու անխափան աշխատանքի հնարավոր չի լինի օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին, – ասաց երկաթուղու ղեկավարը հուշարձանի բացման արարողության ժամանակ:

Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այն օրերին երկաթուղին աշխատում էր օր ու գիշեր. օրեկան բեռնաթափվում էր մինչև 1000 վագոն բեռ:

– Այն ժամանակ ի հայտ եկավ Գյումրու երկաթուղայինների խիզախությունը և նվիրվածությունը գործին, – ընդգծեց ՀԿԵ-ի ղեկավարը:

Լոկոմոտիվային դեպոյում նաև տեղի էր ունեցել Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Գյումրու տեխնիկական քոլեջի սաների հետ:

Տոնական միջոցառումները շարունակվեցին Գյումրու կենտրոնական կայարանում, որտեղ իսկական շոգեքարշ էր ժամանել, իսկ մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնել XIX դարի Ալեքսանդրոպոլը:

Ռուսաստանի դեսպանը, Շիրակի մարզպետն ու ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնակցել են Երկաթուղային տեխնիկայի թանգարանի բացմանը:

Տոնական միջոցառումներն ավարտվեցին վետերան-երկաթուղայինների և վաստակավոր աշխատողների մեծարմամբ ու տոնական համերգով:

– Հայաստանի երկաթուղին այսօր ակտիվ զարգանում է: Աճում են երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները, ուղևորների թիվը, բարձրանում է հարմարավետության և սպասարկման որակի մակարդակը, աճում են գնացքների արագությունները: Այսօր երկաթուղում տարվում է ենթակառուցվածքի որդիականացման լայնածավալ ծրագիր, – նշեց տոնական միջոցառման ժամանակ Վիկտոր Ռեբեցը:

Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ 2008-2012 թթ. ՀԿԵ-ի ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմեց մոտ 90 մլրդ դրամ, որից 50 մլրդ ուղղվեց ենթակառուցվածքի արդիականացմանը:

Երկաթուղայինի օրը մասնագիտական տոն է, որի ժամանակ նշվում են երկաթուղային տրանսպորտի աշխատողների և ոլորտի ձեռքբերումները: Առաջին անգամ այն հաստատվեց 1896 թվականի հունիսի 28-ին (հուլիսի 10-ին) Ռուսական կայսրության կապի ուղիների նախարար իշխան Միխայիլ Խիլկովի հրամանով:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում