Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Կյանքի երեք տասնամյակը վագոն-տնակում անցկացրած Ավետիսյանները նոր բնակարան կունենան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող 2016թ.-ի բնակարանաշինության ծրագիրը, որի հերթական փուլը մեկնարկել էր վաղ գարնանը, մոտենում է ավարտին։ Կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով մասնակցել են Արագածոտնի մարզի Զարինջա համայնքում բնակվող Ավետիսյանների տան շինարարությանը` 30 տարի վագոն-տնակում բնակվող Ավետիսյաններին օգնելով օր առաջ հասնելու իրենց երազանքի իրականացմանը:

Ավետիսյանները վագոն-տնակում են հայտնվել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Հենց այդ տարիներին էլ նախաձեռնել են շինարարություն՝ նոր բնակարան ունենալու հավատով: Այդ նպատակն իրականություն է դարձել երեք տասնամյակ անց հետո միայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցության արդյունքում:

«Մեծ որդիս մի քանի ամսական էր, երբ մեր տունն ավերվեց ու տեղափոխվեցինք վագոն-տնակ։ Մյուս երկուսն այստեղ են ծնվել։ Հիմա երեք որդիներս էլ հասուն տղամարդիկ են ու դեռ երբեք չեն զգացել տուն ունենալու բերկրանքը։ Մեր ընտանիքի մոտ երեք տասնամյակի սպասումն այսօր հատուցվում է, այն էլ՝ ձեր շնորհիվ։ Մոտ երեսուն տարի կառուցվող մեր տան շինարարությունը, վերջապես, իր ավարտին է մոտենում»,- ասել է ընտանիքի հայրը՝ Գարեգինը:

Հինգ տարվա համագործակցության արդյունքում, բնակարանաշինության ծրագրով Արագածոտնի մարզում 15 ընտանիք վերանորոգել է տունը կամ ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը։

«Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան օգտակար լինելու պատրաստակամությունը: Եթե մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ փորձի աջակցել դրա կարիքն զգացող որևէ մեկին և ապագայի հանդեպ լավատեսություն արթնացնի նրա սրտում ՝կհաջողենք բոլորս: Մարդկանց իրենց հոգսերի հետ մենակ թողնելն ու նրանց նկատմամբ անտարբեր լինելն ամենամեծ չարիքներից են: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մեր համագործակցությունը սոցիալական աջակցություն ծրագիր լինելով՝ երկարաժամկետ ևս մեկ նպատակ է հետապնդում. հոգատարության կոչ՝ ուղղված յուրաքանչյուրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Աշխատանքի բերումով, լինելով Հայաստանի ամենատարբեր ծայրերում և հանդիպելով բնակարանի խնդիր ունեցող ընտանիքների հետ, ցավով պետք է ասեմ, որ դեռ շատ գործ ունենք անելու։ Ժամանակավոր կացարանը, լինի դա վագոն- տնակ, կիսակառույցի նկուղ կամ հողաշեն տնակ, պետք է ժամանակավոր լինի, ոչ թե ամբողջ կյանքի համար։ Այս ընտանիքը մեկն է Հայաստանում ապրող հազարավոր ընտանիքներից, որ տարիներով զրկված է եղել տարրական հարմարավետությունից։ Այս տարի նախատեսված 41-ի փոխարեն հնարավոր է եղել բնակարանի խնդիր լուծել 42 ընտանիքի համար. 21 ընտանիք վերանորոգել է բնակարանը, 21-ը՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 105 մլն. դրամի ներդրում է կատարել 2016թ.-ին: Հինգ տարվա ընթացքում ներդրվել է ավելի քան 333 մլն.դրամ: Համագործակցության արդյունքում 135 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը։

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

unnamed-1

unnamed-2

unnamed-3

unnamed

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում