Եվրամիության ներկայացուցիչներն ու 24 երկրների պատվիրակները հավանություն են տվել Անտարկտիկայի տարածքում աշխարհի խոշորագույն ծովային արգելոցի ստեղծմանը, որի մակերեսը կգերազանցի 1.55 մլն քառակուսի կմ-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այդ որոշումն ընդունվել է Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանման հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է ավստրալական Հոբարտ քաղաքում։
Այդ գոտում ձկնորսությունը կարգելվի 35 տարով։
Համաձայնագիրը, ինչպես հաղորդվում է, ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ից։