Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանը ճեղքել է մոնոլիտը

Իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումների, նաև նախընտրական ներիշխանական խնդիրների համատեքստում ձևավորված է հարաբերությունների երկու առանց, որոնց վրա ճյուղավորվում են արդեն ներիշխանական մյուս զարգացումներն ու դիրքավորումները: Դրանք Սերժ Սարգսյան-ՀՀԿ և Սերժ Սարգսյան-կառավարություն առանցքներն են: Կառավարություն-ՀՀԿ առանցք, որքան էլ տարօրինակ է, գոյություն չունի, ինչն իհարկե աբսուրդ է զուտ խորհրդարանական կառավարման մոդելի տրամաբանության տեսանկյունից, եթե նույնիսկ այդ մոդելը գտնվում է ձևավորման-անցման շրջանում: Բայց այդպիսին է Հայաստանի ներիշխանական մոդելն իր տրամաբանությամբ, որը հասել է բավականին լուրջ ճգնաժամի, որը ռեսուրսային ճգնաժամն է:

Բոլորն են զգում ռեսուրսի կարիք, ռեսուրսային սղություն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Ավելին՝ Սարգսյանի համար սուղ է նաև ժամանակը, և եթե նա չօգտագործի այն իշխանությունն այնպես վերաձևելու համար, որ ստանա իր համար կառավարել և կանխատեսելի, վստահելի իշխանական մեծամասնություն, ապա կարող է ոչ միայն նախագահական պաշտոնը թողնելուց հետո մնալ «մայթեզրին», այլ կարող է նույնիսկ չհասցնել ավարտել իր նախագահական պաշտոնավարումը, և ՀՀԿ-ն կարող է խորհրդարանական ընտրություններից հետո պարզապես զոհաբերել նրան: Ներկայումս շատ է քննարկվում հարցը, թե ի՞նչ կարող է անել նոր կառավարությունը համակարգային փոփոխությունների, մենաշնորհների, օլիգոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարում:

Տեսականում բոլոր կառավարություններն էլ կարող են անել շատ բան, գործնականում էլ շատ բան հնարավոր է: Սակայն ամբողջ հարցը այն է, որ չկա ձևակերպված խնդիր, կամ ավելի շուտ այդ խնդիրը բացարձակապես առնչություն չունի վերը բերված հանրային և պետական խնդիրներին:

Սերժ Սարգսյանը կառավարության փոփոխության է գնացել ոչ թե իրավիճակը փոխելու գլխավոր շարժառիթով, այլ ընդամենը ՀՀԿ-Հովիկ Աբրահամյան մոնոլիտի ձևավորում թույլ չտալու: Եթե ձևավորվեր ՀՀԿ-Հովիկ Աբրահամյան մոնոլիտը, իսկ Աբրահամյանն իր վարչապետությունն ակնհայտորեն ծառայեցնում էր առավելապես այդ խնդիրը լուծելուն, որպեսզի լուծեր նաև խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում մնալու հարցը, ապա Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից հետո այլևս դե ֆակտո կվերածվեր «անգլիական թագուհի» նախագահի, թեև դեռևս կպահպաներ ընտրովի նախագահի լիազորությունները:

Սերժ Սարգսյանի համար առանցքային էր կանխել այդ մոնոլիտը և ըստ էության նրա մոտ դա ստացվեց: Սարգսյանն առաջացրել է գործադիր իշխանության և ՀՀԿ մեծամասնության ճեղքումը, ձևավորելով երկու առանցքները, իր հարաբերությունը ՀՀԿ մեծամասնության հետ և իր հարաբերությունը կառավարության հետ: Սարգսյանի առաջիկա խնդիրը լինելու է թույլ չտալ, որ կառավարությունն ու ՀՀԿ մեծամասնությունը կարողանան ուղղակի կապ հաստատել և գտնել առանց Սերժ Սարգսյանի հարաբերվելու տարբերակներ և ուղիներ:

Երկու զուգահեռների միջոցով նա փորձելու է կառավարել նախընտրական գործընթացը և կիրառել, այսպես ասած, երկակի զսպման քաղաքականություն` կառավարությամբ զսպել ՀՀԿ մեծամասնությանը, և հակառակը` ՀՀԿ մեծամասնությամբ զսպել կառավարությանը: Այդ մարտավարությունը չի կարող ենթադրել պայքար մոնոպոլիաների, օլիգոպոլիաների, կոռուպցիայի դեմ: Դա կարող է ենթադրել ծախսերի կրճատում, օպտիմալացում, շատ դեպքերում գուցե և պրիմիտիվ գողությունների սահմանափակում: Դա կբխի եռանկյունու բոլոր կողմերի շահերից, սակայն ընդհանուր առմամբ երկակի զսպման մարտավարությունը չի կարող ենթադրել ավելին, քանի որ ավելիի դեպքում առաջանում է արդեն ոչ թե շահերի բախում, այլ դիմակայություն: Դիմակայությունը ենթադրելու է Սերժ Սարգսյանի ներկայություն որևէ կողմում: Իսկ նա խուսափում է հենց դրանից, նա խուսափում է դառնալ որևէ գործընթացի կողմ:

Ընդ որում՝ դա Սերժ Սարգսյանի համար ութամյա նախագահության մարտավարություն է` չլինել ոչ մի կողմում, միաժամանակ թույլ չտալ, որ միավորվեն առանցքային բևեռները և կազմեն որոշիչ ուժ: Ահա այս խնդիրը Սերժ Սարգսյանը լուծել և լուծում է իր համար արդյունավետ, իսկ պետության համար խիստ վտանգավոր թե´ ներքին, թե´ արտաքին տնտեսական և քաղաքական հետևանքներով ու ռիսկերով:

Այդ ամենով հանդերձ ամբողջական խնդիրն այն է, որ ներիշխանական դիմակայության կամ ներհամակարգային դիմակայության որևէ կողմում մինչ այժմ չկա և չի եղել Սարգսյանի խնդիրների նշաձողից ավելի բարձր նշաձող սահմանած կամ սահմանելու ձգտում ունեցող կողմ: Ներկայումս այդպիսի կողմի ներուժ է առկա Կարեն Կարապետյանի կառավարությունում, քանի որ այդ կառավարության միակ քաղաքական ռեսուրսը, առնվազն առայժմ, կարող է լինել այդ նշաձողը: Բայց ճգնաժամը խորացել է այնքան, որ միայն դրա սահմանելը այլևս շատ քիչ է, և պետք են համոզիչ` թեկուզ ոչ լիովին հաջողված, բայց լիովին համոզիչ ցատկեր այդ նշաձողի ուղղությամբ, հաջորդ փորձերը հասարակական աջակցության էներգիայով հարստացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում